Последние новости

ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԵԺԻՄԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԽՍՏԱՑՄԱՆ

Անհրաժեշտ է կազմել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը միանգամայն յուրաժամանակ հանդիմանեց խորհրդարանական ընդդիմությանն այն բանի համար, որ մինչ օրս չի ստեղծել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Փետրվարին Հայաստանը կզրկվի Մարդու իրավունքների պաշտպանից՝ հանձին Արման Թաթոյանի, նրան փոխարինելու կգա մի օմբուդսմեն, որը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Բռնաճնշումների զոհերի գրանցամատյանի ստեղծումն անհրաժեշտ է՝ նկատի առնելով Անկարայի հետ Փաշինյանի ռեժիմի մերձեցման հեռանկարը։ Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյանի ներկայացուցչի (Ռ.Ռուբինյանը ներկայացնում է ռեժիմի պարագլխի, այլ ոչ թե Հայաստանի շահերը) երկրորդ հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, իսկ մարտի 11-14-ին Անթալիայում կանցկացվի դիվանագիտական համաժողով, որին, մի շարք կանխատեսումներով, ներկա կլինի նաև Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչը:

Ներկայության հնարավորությունը պայմանավորված է Էրդողանի դուդուկի տակ պարելու ռեժիմի պարագլխի պատրաստակամությամբ, ինչը ենթադրում է հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչումից և Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամություն։ Փաշինյանի ռեժիմը պատրաստ է վերջնականապես խաչ քաշել Արցախի կարգավիճակի վրա և հաշտվել Հայաստանի երկու մարզերի տարածքների բռնազավթման հետ։ Այդ առնչությամբ՝ մի փոքրիկ նրբագիծ. «3+3» ձևաչափին մասնակցությունից Թբիլիսիի հրաժարումը վրացի վերլուծաբանները կապակցեցին ոչ այնքան այդ ձևաչափում ՌԴ-ի ներկայության հետ, որքան այն հանգամանքի, որ «վրացական ղեկավարությունը չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմություն հաղորդել Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիային»։

Փաշինյանի ռեժիմի մերձեցումն Անկարայի հետ նշանակում է, որ Թուրքիայի բոլոր նախապայմաններն արդեն կատարված են։ Այս հանգամանքը վրդովմունքի նոր ալիք կառաջացնի, որը խթան կդառնա բռնաճնշումների խստացման համար։ Դրանց զոհը կդառնան առաջին հերթին ազգային օրակարգ ունեցող կուսակցությունների ակտիվիստներն ու մտավորականության ներկայացուցիչները։ Մինչ Արթուր Սաքունցի կարգի կեղծ իրավապաշտպաններ պարծենում են Սահմանադրության բարեփոխումների խորհրդին իրենց անդամակցությամբ, իրական իրավապաշտպան գործունեության բեռն ընկած է Ռուբեն Մելիքյանի և մի խումբ փաստաբանների ուսերին։

Հրահանգված է կալանավորե՞լ Ղազինյանին:

Խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրված կշտամբանքների մեծ մասը հանգում է այն թեզին, որ ռեժիմի դեմ պայքարում են միայն ընդդիմադիր լրատվամիջոցներն ու առանձին դատավորներ։ Այս թեզը լայն տարածում ստացավ ոչ միայն պարբերականների էջերում, այլև հասարակության միջավայրում, որը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է վճռական քայլեր, ոչ միշտ գիտակցելով, թե ինչ ճնշման տակ է գործում այդ ընդդիմությունը։

Հիշեցնեմ, որ ընդդիմադիր խմբակցությունների 6 պատգամավորներին քրեական գործերով մեղադրանք է սպառնում՝ կապված հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման հետ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ Փաշինյանի սկանդալային վիճաբանությունից հետո (վարչապետը պատգամավորին անուղղակիորեն մեղադրեց ԵՊՀ-ի հաշվին հարստանալու մեջ) ազդեցիկ պարբերականները հաղորդագրություններ հրապարակեցին այն մասին, որ ռեժիմի պարագլուխը վերջնագրի կարգով հրամայել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ամեն գնով փակել Ղազինյանին ճաղերի հետևում։ Այն մասին, որ գլխավոր դատախազությունը գործադիր իշխանության կրնկի տակ է, Հայաստանում գիտեն նույնիսկ դպրոցականները։

Քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն գործում են «կարևորը՝ մարդ լինի, հոդվածը միշտ կգտնվի» սկզբունքով։ Ծայրահեղ դեպքում պիտանի կլինի թեկուզ «ծանր վիրավորանք» հասցնելու մասին հոդվածը։ Չեմ զարմանա, եթե առաջիկայում Դավթյանն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի խորհրդարան՝ վարչապետին կամ 5-րդ նախագահի թեկնածուին «ծանր վիրավորանք» հասցնելու համար…

«Կալանավորիչ դատարաններ» և «կալանք տվող դատավորներ»

Վերոհիշյալ կառույցները՝ Արգիշտի Քյարամյանի և Սասուն Խաչատրյանի ղեկավարությամբ, կատարում են բացառապես բռնաճնշիչ ու պատժիչ գործառույթներ: Նրանց գլխավոր խնդիրը հանգում է ռեժիմի քաղաքական հակառակորդների դեմ պայքարին՝ քրեական գործեր սարքելու և կալանքի դատական սանկցիաներ ստանալու միջոցով։

Հայաստանում արդեն սկսել են խոսել «կալանավորիչ դատարանների» և «կալանք տվող դատավորների» առկայության մասին, որոնք պատրաստ են Փաշինյանի հրամանով կալանավորել քաղաքական կամ հասարակական ցանկացած գործչի: Ընդդիմադիր գործունեությունն աստիճանաբար կորցնում է գրավչությունը նրանց համար, ովքեր օգտագործել են ռեժիմի հասցեին քննադատությունը լոկ նրա համար, որ հարմարավետ տեղավորվեն պատգամավորական աթոռներում։

Նման ռազմավարությունը մոդայիկ էր դարձել դեռևս նախկին իշխանության օրոք։ ՀՀԿ-ն (ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ է), լինելով իշխանության ղեկին, հիրավի ջերմոցային պայմաններ էր ստեղծել ընդդիմադիր քաղաքական ուժերի և իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության համար։ Քաղաքացիական հասարակության կառուցման ցուցանակի ներքո այդ ուժերն ու կազմակերպությունները անհաշտ պայքար էին մղում իշխող կուսակցության ղեկավարության դեմ, որը պայքարում էր Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար։ Այսօր այդ հանրությունն անտարբերությամբ է նայում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և 1937-ի ոգով իրականացվող քաղաքական հալածանքներին։

Նոր պահանջներ՝ նոր ընդդիմություն

Ռեժիմը հետևողականորեն ձգում է պտուտակները։ Զուգահեռաբար ընթանում է ընդդիմության ազատագրման գործընթաց ժամանակավոր ուղեկիցներից, ինչպես խորհրդարանի պատերի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Այսօր ընդդիմությանը ներկայացվող պահանջներն ավելի շատ են, քան երբևէ։ Նրանք, ովքեր համարում էին, թե ռեժիմի դեմ պայքարը հանգում է խորհրդարանական ամբիոնից արտասանած թեժ ճառերին ու տեսախցիկների առջև ելույթներին, արդեն քանիցս փոշմանել են, որ մանդատներ են վերցրել։ Այսօր իրական ընդդիմության շարքերում պահանջված են իսկական մարտիկները, իսկ նրանք, ովքեր տեղավորվել են պատգամավորական հարմարավետության գոտում, ստիպված կլինեն լքել այն կամ հրաժարվել մանդատներից։

Անկարայի հետ մերձեցումը կարող է վտանգավոր բնույթ ստանալ, գարնան մոտենալուն զուգընթաց ակտիվանում են զավթիչները Սյունիքում և Գեղարքունիքում։ Նիկոլը պատրաստ է իր նպատակին հասնել դիակների վրայով քայլելով, Բաքվի հետ խաղաղության «100 տոկոսով շահավետ» համաձայնագիրը, որը ոչ ոք չի տեսել, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Իսկ թուրքական կողմի արձագանքը սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հայկական առաջարկներին (որոնք, ի դեպ, նույնպես ոչ ոք աչքի պոչով անգամ չի տեսել) ևս մեկ վկայություն է, որ կապիտուլյանտի հետ խոսում են թելադրանքի լեզվով։ Այս պայմաններում Հայաստանին պետք է ընդդիմություն, որը կարող է կասեցնել նոր մեծ դավաճանությունը ոչ միայն խոսքով, այլև գործով…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГД С ТРЕСКОМ ПРОИГРАЕТ ВЫБОРЫ В ДУХОВНОЙ СТОЛИЦЕ, ДРУГИХ ПРОГНОЗОВ НА ФИНАЛ НЕТ
    2025-06-06 09:59

    7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.

  • В ГД НАЗРЕВАЕТ ОЧЕРЕДНОЙ СКАНДАЛ, ИЗВЕСТНО О НОВЫХ ДИРЕКТИВАХ ПАШИНЯНА…
    2025-06-06 09:15

    Главной фишкой празднования 50-летнего юбилея Пашиняна в правительственном особняке на Севане с участием большого количества высокопоставленных гостей стали директивы, которые главарь правящей верхушки довел до своих назначенцев с видом на летние месяцы. Все поголовно обязаны вести агитацию в массах против второго и третьего президентов, Армянской Апостольской Святой Церкви, действующей Конституции и России, но обо всем по порядку.

  • УРОКИ ИЮНЯ 2024 И 2023, ВИД НА ДВОЙНЫЕ СТАНДАРТЫ…
    2025-06-04 09:40

    9 мая 2024 г. движение "Тавуш во имя Родины" под началом архиепископа Баграта Галстаняна дошло из Тавуша в Ереван, засим последовало несколько митингов. После разгрома 12 июня, как и следовало ожидать, уличные акции пошли на спад, а попытки вывести массы на улицы оказались тщетными вплоть до нынешнего лета.

  • "ТИХАЯ ДИПЛОМАТИЯ": ЕС ГОТОВ ИГРАТЬ ПО ПРАВИЛАМ ПУТИНА? ЧТО ИЗМЕНИТСЯ ПОСЛЕ 2 ИЮНЯ?
    2025-06-02 09:09

    Путин хочет уже 7 регионов вместо 4, что по-видимому будет отражено в Конституции РФ. Пашинян сказал, что инициирует изменения в Конституции РА, если КС решит, что мирное соглашение противоречит Основному закону Армении. Поскольку текст мирного соглашения представляет собой свод требований Ильхама Алиева, то готовность Пашиняна изменить Конституцию, если вдруг выяснится, что текст соглашения противоречит ей, говорит сам за себя. А еще о том, что текст новой Конституции пишется под диктовку Баку, формально процессом руководит министр юстиции Србуи Галян. Очевидно, что карманный КС не примет решение, которое будет противоречить интересам Пашиняна, а потому громогласное обещание главаря правящей верхушки – это, всего лишь, очередное проявление рабской готовности выполнить любой каприз Алиева!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ