Heritage-ի տնտեսական ազատությունների զեկույցում Հայաստանը մնում է չափավոր ազատ երկրների խմբում
Heritage հիմնադրամի տնտեսական ազատությունների 2022 թվականի զեկույցում Հայաստանը 58-րդ տեղում է, 63,3 միավոր ունի և գտնվում է չափավոր ազատ երկրների շարքում։ Նախորդ զեկույցի համեմատ տնտեսական ազատության ցուցիչը 6,6 կետով նվազել է:
Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների կամ սկզբունքների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։
Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել միայն երկու՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության ուղղություններով, ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել, ամենացածր բալլերը տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։
Օրենքի գերակայության ոլորտում նշված է, որ չնայած օրենքի գերակայության և դատական թույլ համակարգի ժառանգությանը՝ Հայաստանի օրենսդրությունը պաշտպանում է սեփականության իրավունքը և ապահովում է երաշխավորված վարկավորման հիմնական շրջանակը։
Դատական համակարգի մասին նշված է, որ դատարանները բախվում են համակարգված քաղաքական ազդեցության։ Դատական համակարգը խարխլվում է անարդյունավետության և ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետևանքով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու կառավարության ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային, նշված է Heritage հիմնադրամի զեկույցում։
Վերջին հինգ տարիների կտրվածքով նշված է, որ տնտեսական ազատությունների միտումները խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալլի կտրուկ անկման հետևանքով 2017 թվականից Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների խմբում։
Ընդհանուր աղյուսակում Հայաստանն ընկած է Իտալիայի ու Սերբիայի միջև։ Տարածաշրջանից առաջատարը Վրաստանն է, որն ընդգրկված է հիմնականում ազատ երկրների շարքում։ Չնայած 5,4 միավորի անկմանը՝ Վրաստանը 26-րդ տեղում է, Միացյալ Նահանգներից անմիջապես հետո։ Ադրբեջանում տնտեսական ազատությունների ցուցիչի ավելի մեծ անկում է գրանցվել՝ 8,5 միավոր։ Ադրբեջանը 75-րդ տեղում է, գտնվում է նույն խմբում, ինչ Հայաստանը՝ չափավոր ազատ երկրների շարքում։ 107-րդ տեղում գտնվող Թուրքիան ու 113-րդում գտնվող Ռուսաստանը հիմնականում անազատ երկրների խմբում են։
Heritage հիմնադրամը տնտեսական ազատությունների առումով աշխարհի երկրները բաժանում է հինգ խմբի՝ ազատ, հիմնականում ազատ, չափավոր ազատ, հիմնականում անազատ և ռեպրեսիվ։ Զեկույցում 177 պետություն է ընդգրկված։ Ազատ համարվող երկրներն ընդամենը յոթն են, առաջին տեղերում են Սինգապուրը, Շվեյցարիան, Իռլանդիան։ Իսկ ցանկի վերջին տեղերում են Կուբան, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան։ Մի քանի երկիր, այդ թվում՝ Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, չեն ուսումնասիրվել, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.