«Հայաստանը» վերականգնում է մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերականգնում է մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Facebook–ի պաշտոնական էջում նման հայտարարությամբ է հանդես եկել խմբակցությունը։
Խմբակցությունը հիշեցնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որ կասեցնում են իրենց մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին: Իսկ հայտարարության հիմքը եղել է խմբակցության պատգամավորների կալանավորումը և այլ պատգամավորների (այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված) տեղաշարժի սահմանափակումը:
«Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը»,–ասվում է խմբակցության հայտարարության մեջ։
Եվ հիմա, հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ խմբակցության պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։
Նշենք` ՍԴ այն որոշումից հետո, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար) ազատ էին արձակվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.