Последние новости

Մարտի մեկից կորոնավիրուսի որոշ սահմանափակումներ կվերացվեն

Մարտի մեկից կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ կվերանայվեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից մենք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, և որոնք կվերացվեն»,– ասաց նախարարը։

Ավանեսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ սահմանափակումների հարցն է քննարկվում, բայց հայտարարեց, որ փակ տարածքներում դիմակ դնելու պահանջն այս պահին դեռ շարունակում է գործել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ