Հատվածներ 1999-ի Ստամբուլյան փաստաթղթից
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում ի պատասխան NEWS.am-ի հարցի, անդրադարձել է 1999-ի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիային՝ նշելով, որ Ստամբուլյան փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
Ասուլիսից հետո Երկրորդ նախագահի գրասենյակից NEWS.am-ին փոխանցեցին հատվածներ Ստամբուլյան Խարտիայից, որը ներկայացնում ենք ստորև.
«Հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է մայր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կոսովո
4. Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից և բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչև ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձևի համաձայն վերջնական կարգավորումը:
Վրաստան
15. Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի և Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։
Մոլդովա
18. Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը
Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարևոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիևում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ղարաբաղ
20. Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս
իրավիճակի և վերջին զարգացումների մասին և գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տևական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:
Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձևաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:
Ռուսաստան
23. Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ ևս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսևորմամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.