Последние новости

Դավիթ ԱՄԱԼՅԱՆ․ ԼԱՎ, ՄԵՆՔ ՄԵՐ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ» ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՉ ՀԱՐՑԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ ՏԱԼՈՒ

Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի...Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը...

Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային...

Ի՞նչ անենք.....

Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր «սիրելի» թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն...

Դժբախտաբար,, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը....

Ինչևէ....անցնեմ բուն թեմային...

Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ...

Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»....

Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու...հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…

Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու....

Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի....

Մենակ չենք լինի...

Դավիթ ԱՄԱԼՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Армен АЙВАЗЯН: «НЕ СТОИТ ВОЗЛАГАТЬ БОЛЬШИХ НАДЕЖД НА ТРАМПА»
      2024-11-07 10:48

      «Победа Дональда Трампа будет иметь серьезные последствия во многих международных вопросах, в том числе в нашем регионе, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

    • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ В АРМЕНИИ НА ВТОРИЧНОМ РЫНКЕ КОРПОРАТИВНЫХ ОБЛИГАЦИЙ
      2024-11-06 15:31

      По итогам ежегодной церемонии, проводимой Фондовой биржей (AMX Group) и Центральным Депозитарием Армении в рамках конкурса на лучшие финансовые организации страны, Ардшинбанк признан лидером на вторичном рынке корпоративных облигаций. Напомним, что лучшего дилера рынка выбирают на основании общего голосования дилеров банков и инвестиционных организаций Армении – членов AMX.

    • ПРЕЗЕНТАЦИЯ КНИГ «АРАРАТСКОЕ ВРЕМЯ» И «ГОЛОСА БЕССМЕРТИЯ» В ТБИЛИСИ
      2024-11-06 10:31

      В Тбилиси в студии «Обводный переулок» писатель, журналист и этнограф Елена Шуваева-Петросян представила свои книги, увидевшие свет в 2024 году. Это сборник стихов, рассказов и притч «Араратское время», изданный Юрием Навояном, председателем Общественной организацией ДИАЛОГ в московском издательстве «Книжный мир», и книга «Голоса Бессмертия. Воспоминания армянских ветеранов Великой отечественной войны 1941-1945 гг.», изданная при поддержке Николая Аветова в Ереване. Елена собрала и записала истории более 30 ветеранов и познакомила читателей с вкладом армянского народа в дело Великой Победы над фашизмом.

    • ЛЕГЕНДАРНЫЙ ЛЕТЧИК ИЗ ШУШИ
      2024-11-06 10:03

      В 2025 году армянский народ готовится к празднованию двух юбилейных дат – 80-й годовщины Победы СССР в Великой Отечественной войне, и 220-й годовщине Кюрекчайского трактата, подписанного 14 мая 1805 года, согласно которому реализовались чаяния карабахских армян и они стали подданными Российской империи. Обе даты являются знаковыми для нашего народа, так как золотыми буквами вписаны в славную историю русско-армянских взаимоотношений.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ