Պաշտպանության նախարար. Ուկրաինան լայնածավալ էսկալացումը քիչ հավանական է համարում
Ուկրաինան հաշվարկել է բոլոր հնարավոր սցենարները և այս պահին անվտանգության հարցում իրավիճակի լայնածավալ էսկալացման հավանականությունը գնահատում է որպես ոչ բարձր։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ. այժմ կարող են հնչել տարբեր տվյալներ և իրադարձությունների տարբեր ժամկետներ և տարբեր սցենարներ։ Այս բոլոր սցենարները ուկրաինական բանակը հաշվարկել է և պատրաստ է դրանց։ Մենք ոչ մի դեպքում չենք նվազեցնում վտանգը։ Բայց լայնամասշտաբ էսկալացման հավանականությունը մինչ այժմ գնահատում ենք որպես ոչ բարձր՝ ընդհանուր առմամբ Ուկրաինա ներխուժման առումով», - նշել է Ռեզնիկովը։
Նախարարն ընդգծել է, որ այժմ ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի պատրաստվածությունը առավելագույնս բարձրացնելու վրա։
Նա հիշեցրել է, որ տարբեր տարածաշրջաններում շարունակվում են զինված ուժերի «Բուք – 2022» զորավարժությունները, մի շարք վարժանքներ արդեն անցկացրել են ՆԳՆ համակարգի մարմինները, մշտապես մարզվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, շարունակվում է Ուկրաինայի ԶՈՒ տարածքային պաշտպանության ուժերի տեղակայումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.