Последние новости

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ԱԿՑԻԱ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գիրք նվիրելու օրը ԳեոՊրոՄայնինգը ակցիա էր կազմակերպել երիտասարդ գրքասերների համար՝ ծանոթանալու գրատպությանը։ Այս մասին News.am-ին հայտնումեն ընկերությունից:

КНИГИ ДЕТЯМ ОТ GEOPROMINING

Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում ԳեոՊրոՄայնինգը համագործակցել է երկրի առաջատար հրատարակչությունների հետ՝ դասական, ժամանակակից և կրթական գրականություն հրատարակելու և տարածելու նպատակով։ Տասնյակ հազարավոր գրքեր են ուղարկվել Հայաստանում ընկերության ներկայության մարզեր, ինչպես նաև բաժանվել հանրապետության դպրոցներում և ուսումնական հաստատություններում։

Գիրք նվիրելու օրը Արարատ և Վարդենիս քաղաքների գրադարաններից ամենաակտիվ օգտվող 20 գրքասեր երեխաների համար ընկերությունը կազմակերպել է շրջայց դեպի Անտարես հրատարակչություն, որտեղ նրանք ծանոթացել են գրքերի ստեղծման և տպագրության գործընթացին։ Նրանք այցելել են նաև Երևանի գրախանութ, որտեղ ընտրել են գրքեր և միմյանց նվիրել որպես նվեր։

КНИГИ ДЕТЯМ ОТ GEOPROMINING

ԳեոՊրոՄայնինգ ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան. «ԳեոՊրոՄայնինգի սոցիալական քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում կրթական ծրագրերը, և դրա շրջանակներում ժամանակակից և արդիական տպագիր գրականության տարածումն ու հանրամատչելի դարձնելը երեխաների և երիտասարդների շրջանում։ Այդպիսով, ոչ միայն աջակցություն է ցուցաբերվում հրատարակչական ինդուստրիային, այլև սմարթֆոնների և թվային բովանդակության դարաշրջանում մեծացող սերունդը հաղորդակցվում է տպագիր գրքին, բացահայտում իր համար գիտելիքի, փորձի և տեղեկատվության զարմանալի աշխարհը: Շատ ուրախ եմ նշել, որ մեր երեխաները հետաքրքրված են գրքով։ Նաև ըմբռնում կա, որ գիրքն ու դրանում պարունակվող գիտելիքը այն ուժն է, որը նրանց պետք կգա ապագայում՝ պահպանելու և մեծացնելու իրենց կարողությունները, ընդլայնելու իրենց մտահորիզոնը և կերտելու հաջող ապագա իրենց և իրենց երկրի համար»:

КНИГИ ДЕТЯМ ОТ GEOPROMINING

«Անտարես» հրատարակչության  հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյան. «Այսպիսի ակցիաները պետք է դառնան մեր առօրյան, դրանք մեր երեխաներին պետք են մեր ապագայի, իրենց ապագայի համար։ Գիրքը գիտելիք է, այն պատուհան է դեպի ապագա, որը կարող է տարբեր լինել։ Ուրախ եմ, որ այս պարզ ճշմարտությունը առաջ են մղվում, պատասխանատու բիզնեսի կողմից, որը մտածում է ոչ միայն այսօրվա շահույթի, այլև երկրի, ժողովրդի, այն սերնդի ապագայի մասին, որը կերտելու է հենց այդ ապագան։ Իսկ ապագան առանց հոգևոր հարստության, առանց գիտելիքի, առանց մեզ շրջապատող աշխարհի խորությունն ու բարդությունը, մարդկանց ու համակարգերի փոխազդեցությունը հասկանալու շատ մռայլ կլինի։ Նման նախաձեռնությունները, տարածված ժամանակակից ձեռներեցների, ինչպքես նաև գրքեր կարդացող և գրքերով հետաքրքրվող երեխաների շրջանում, ոգևորում են մեզ՝ հրատարակիչներիս, լավատեսությամբ ։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ դիվերսիֆիկացված մետաղական ռեսուրսների բազայով, որը հիմնադրվել է 2001 թվականին: Գեոպրոմայնինգը արտադրում է ոսկի՝ դորե համաձուլվածքի տեսքով, պղնձի, մոլիբդենի և անտիմոնի խտանյութեր։

News.am

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2023-12-19 11:42

      Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

    • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ
      2023-07-14 19:03

      ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
      2022-12-23 15:56

      2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2022-12-20 15:48

      Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: