Последние новости

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ

ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ,

70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

Կոմբինատի հետ մեկտեղ զարգացավ մարզը` փոխվեցին ենթակառուցվածքները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ։

70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման։

Այսօր ազգային արդյունաբերության դրոշակակիրը շարունակում է աշխատել և զարգանալ և, հաջողությամբ ընդունելով բոլոր մարտահրավերները` վստահորեն զբաղեցնում է երկրի հարկատուների առաջին հորիզոնականները, աշխատանք է ապահովում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, կատարում է կարևոր սոցիալական դեր պետության և հասարակության համար։

Եվ ես անկեղծորեն ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է տվել աշխատել Ձեզ հետ՝ ԶՊՄԿ-ի հրաշալի աշխատանքային թիմի հետ:

Հարգելի գործընկերներ,

Մեզ շատ աշխատանք է սպասվում։

Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որն ուղղված է արտադրության մեծացմանը և արտադրողականության աճի ապահովմանը։

Այսօր ժամանակը ինքը կոմբինատի աշխատողների և Հայաստանի ժողովրդի առջև դնում է կարևոր ռազմավարական խնդիրներ՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը։

Մենք պետք է լուծենք այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են արտադրության հանքա-հումքային բազայի ընդլայնումը, բարձր տեխնոլոգիական և պահանջված արտադրանքի ստացումը՝ բարձր հավելյալ արժեքով, արտադրության արտադրողականության և արդյունավետության բարձրացումը։

Վստահ եմ, որ կոմբինատի միահամուռ, պրոֆեսիոնալ թիմը, նրա աշխատողները, որոնք ունեն հարուստ փորձ և հմտություններ, պատվով կկատարեն այս ծրագրային առաջադրանքները։

Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհավորել հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել Ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի համար։

Շնորհավորում եմ հոբելյանի, հանքագործի ու մետաղագործի օրվա առթիվ, սիրելի գործընկերներ և ընկերներ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին բեղմնավոր աշխատանք, քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն այս պարարտ ու հարուստ արևոտ հողում:

ՌՈՄԱՆ ԽՈՒԴՈԼԻՅ, ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ՍՊԸՆԱԽԱԳԱՀ

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЕЗД ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН НАЧНЕТ КУРСИРОВАТЬ С 14 ИЮНЯ
    2025-05-20 16:48

    Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.

  • ЗАРСКАЯ ТРАГЕДИЯ: 33 ГОДА СКОРБИ
    2025-05-20 09:59

    "Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".

  • ОРГАНИЗАЦИЯ ДИАЛОГ И MONUMENT WATCH ОБЪЕДИНЯЮТ УСИЛИЯ ДЛЯ СОХРАНЕНИЯ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ АРЦАХА
    2025-05-20 09:47

    Общественная организация ДИАЛОГ подписала соглашение о сотрудничестве с независимой академической платформой MONUMENT WATCH, занимающейся мониторингом и научным описанием состояния культурного наследия Арцаха. Документ был подписан председателем Организации ДИАЛОГ Юрием Навояном и руководителем платформы MONUMENT WATCH, заведующим кафедрой культурологии Ереванского государственного университета, доктором исторических наук, профессором Гамлетом Петросяном.

  • АКОП БАДАЛЯН: ЕВРОПЕЙСКОЕ ПОЛИТИЧЕСКОЕ СООБЩЕСТВО - «ГЛАВНЫЙ ТРЕК» СДАЧИ АРЦАХА АЗЕРБАЙДЖАНУ
    2025-05-20 09:26

    Факт в том, что процесс сдачи Арцаха Азербайджану начался именно на европейском «треке», игра здесь, конечно, была очень многослойной, и таковой остается, пожалуй, по сей день, написал в своем ТГ-канале Акоп Бадалян, отметив, что в любом случае ответственность несет Армения, если что-то происходит с Арменией и Арцахом. «Если в целом оценивать инициативу «Европейское политическое сообщество», то для Армении она, пожалуй, навсегда останется «главным треком» сдачи Арцаха Азербайджану.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ