Последние новости

Ադրբեջանցի պատգամավորները Երևանում են. ոչ ֆորմալ հանդիպումներ կլինե՞ն

Այս պահի դրությամբ ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀ եկող ադրբեջանցի պատգամավորների հետ նախատեսված չէ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Հայտնել էինք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը:

«Երկու պատգամավոր, 1 ուղեկցող պետք է ՀՀ գային։ Որքան հիշում եմ` արդեն ժամանել են։ Մեկ պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի ներկայացուցիչ է։ Բոլոր երկրների ներկայացուցիչները նստած են լինելու մեկ սենյակում»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` հասկանալի է, որ կա հավելյալ զգայունություն ադրբեջանցի պատգամավորների այցի հետ կապված, սակայն Հայաստանի համար կարևոր էր պատշաճ հյուրընկալություն կազմակերպել բոլոր հյուրերի համար։

Հարցին, թե ոչ ֆորմալ հանդիպում լինելո՞ւ է` Կարապետյանը պատասխանեց, թե շատ կարևոր է երկխոսելը, սակայն այս պահին նման բան նախատեսված չէ, ինչպես նախատեսված չէ շփումներ հայ լրագրողների հետ։

Կարապետյանը հավելեց նաև, որ ադրբեջանցի պատգամավորներին անվտանգության երաշխիքներ տրվել են` փոխադարձ այցերի ժամանակ դա նախատեսվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ