Շոյգու․ 59,3 հազար զինվորականներ կենտրոնացած են սահմանի մոտ
Ընդհանուր առմամբ 59,3 հազար զինծառայողներ կենտրոնացած են Ուկրաինայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանների մոտ: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթնիստ է անցկացնում Դոնբասի իրադրության շուրջ:
«Ընդհանուր առմամբ իրավիճակը չափազանց լարված է... Պատրաստվում է կա՛մ մեծ լուրջ սադրանք, կա՛մ Դոնբասի հարցի լուծման ուժային տարբերակ», - կարծում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Շոյգուն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները փետրվարի 19-20-ին 107 անգամ գնդակոծել են Դոնեցկը: Ավելի քան 70 դեպքերում ուկրաինացի զինվորականները ծանր սպառազինություն են օգտագործել։
Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.