«Փաստ». «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ» ՔՊ-ԻՆ ՔՎԵ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ԱՋԱԿՑԵՆ «ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող քպականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր:
Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը չի միանում հայտարարությանը: Նախ՝ արձանագրենք, որ իրենց քայլն արդարացնելու համար քպականները հերթական անգամ որպես «սոուս» օգտագործեցին «ժողովրդի քվեն»:
Ստացվեց, որ «հպարտ քաղաքացիներն» իրենց քվե են տվել, որ աջակցեն «Շուշիի հռչակագրին»: Ինչ վերաբերում է բուն պատճառաբանությանը, ապա միտքը հետևյալն է՝ «տարածաշրջանում երկարատև խաղաղություն» հաստատելու և այդ գործընթացը որևէ պարագայում հանկարծ չվիժեցնելու համար չենք միանում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը: Մի խոսքով՝ «այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: Առավել ևս, որ քպականներից մեկը նշեց, թե Ադրբեջանի ու Թուրքիայի «նպատակները միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի նպատակների հետ»:
Հետաքրքիր է՝ թշնամական այդ երկրների ո՞ր նպատակներն են համընկնում Հայաստանի նպատակների հետ: Ոչ պակաս ուշագրավ էր հայտարարությունը, թե «անում ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»: Այդպիսի մի հայտարարություն արդեն լսել ենք Փաշինյանի կողմից. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»: Հետևանքները՝ տեսանք: Մնում է հասկանալ, թե այս անգամ ինչ հետևանքներ են լինելու...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.