Amnesty International-ը Պուտինի հայտարարությունից հետո կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի արևելքում գտնվով ԴԺՀ և ԼԺՀ զորքեր մտցնելու հրահանգի հետ կապված լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը չափազանց բարձր է դարձել։ Նման համոզմունք է հայտնել Amnesty International-ի (AI) գլխավոր քարտուղար Անյես Կալամարը։
«Մի քանի շաբաթ տևողությամբ անարդյունք բանակցություններից հետո Ուկրաինայում քաղաքացիական անձանց պաշտպանությունն այժմ պետք է բացարձակ առաջնահերթություն դառնա», - նշել է նա։
«Կողմերը պետք է ձեռնպահ մնան արգելված զենք կիրառելուց»
AI-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների միջազգային իրավունքին։
Կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական անձանց պաշտպանությունը, զերծ մնան անխնա հարձակումներից և արգելված զենքի կիրառումից, ինչպիսին է կասետային զինամթերքը, նշել են կազմակերպությունում։
«Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին․․․ հեշտացնել մարդասիրական կազմակերպությունների մուտքը քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, որը կարող է տուժել մարտական գործողությունների հետևանքով»,- հավելել են Amnesty International-ում։
AI-ը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին՝ միջազգային իրավունքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:20
Глава комиссии по вопросам здравоохранения парламента Армении, депутат правящей фракции «Гражданский договор» Арсен Торосян принял участие в конференции по восстановлению Украины в Риме, сообщила пресс-служба НС.
-
2025-07-12 09:19
Всемирно известный скрипач Вадим Репин выступит на международном музыкальном фестивале Kapan Fest 2025, который проходит в городе Капане с 4 июня.
-
2025-07-12 09:16
10–11 июля делегация во главе с заместителем министра иностранных дел Азербайджана Ялчыном Рафиевым приняла участие в Конференции по восстановлению Украины, прошедшей в Риме, сообщает МИД Азербайджана.
-
2025-07-12 09:16
"Рабочая партия Курдистана" потребовала освобождения своего лидера Оджалана из заключения в Турции, сообщают французские СМИ.