ՀՀԿ ներկայացուցիչը խոսել է գերիների հարցի մասին
Օրերս Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) հավաքը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքին մասնակցում էին ավելի քան 80 երիտասարդ քաղաքական գործիչներ շուրջ 32 երկրների տարբեր քրիստոնեադեմոկրատական կուսակցություններից։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները մի շարք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ինչպես իտալացի քաղաքական գործիչների, այնպես էլ ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների հետ։
Խորհրդի հավաքի ընթացքում Լիլիթ Բեգլարյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել տարածաշրջանում ներկայիս իրավիճակը, անդրադարձել ադրբեջանական ագրեսիային, վարձկանների ու արգելված զինատեսակների օգտագործմանը, ռազմագերիների հարցին, մշակութային ժառանգության ոչնչացմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությանը, խոսել է նաև Հայաստանում ժողովրդավարության ոտնահարումների մասին։
«ՀՀԿ-ն թե պատերազմի ընթացքում, թե հետպատերազմյան շրջանում մշտապես կապի մեջ է եղել մեր գործընկերների հետ, ներկայացրել իրավիճակը։ Ելույթիս ընթացքում նաև շնորհակալություն եմ հայտնել կառույցի անդամներին պատերազմի ընթացքում արված հայտարարության համար։ Բարձր ենք գնահատում մեր երկկողմ ու բազմակողմ կապերը և շարունակելու ենք աշխատանքը համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).