Արման Թաթոյանը կշարունակի գործունեությունը Ադրբեջանի հանցավոր գործողությունների բացահայտման ոլորտում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաքելությունն ավարտող Արման Թաթոյանը կշարունակի գործունեությունը Ադրբեջանի հանցավոր գործողությունների բացահայտման ոլորտում: Այս մասին նա հայտնել Է փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ կարիերան սկսել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, աշխատել է առաջին և երկրորդ օմբուդսմենների հետ, այնուհետև՝ միջազգային կառույցներում։
«Այժմ պետական համակարգում ինձ չեմ տեսնում։ Տեսնում եմ այլ գործունեության՝ հանրային գործունեության մեջ։ Ես վատ նորություն ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար։ Թող ադրբեջանցի պատգամավորները, եթե դեռ չեն գնացել, փոխանցեն, որ Արման Թաթոյանը չի դադարեցնում հասարակական գործունեությունը, հատկապես Ադրբեջանի կողմից խախտումների բացահայտման առումով, և կշարունակի բացահայտել իր կատարած ռազմական հանցագործությունները», - հաղորդել Է Թաթոյանը։
Քաղաքական ուժերի առաջարկների մասին հարցին ի պտասխան՝ Արման Թաթոյանը հայտնել է, որ այժմ քաղաքական ուժերից առաջարկ չի ստացել, իսկ եթե ստանա, ապա չի պատրաստվում միանալ։
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձեր եղել են, բայց ստացել են վճռական «ոչ»։ Ամենայն հարգանքով, բայց կա այն, ինչ կա», - նշել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.