Արթուր Ղազինյան. Չէր կարելի թույլ տալ, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելի Երևան
Չէր կարելի թույլ տալ, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելի Երևան։ Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, եթե Երևանը «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը պետք է այդ միջոցառումներն իրականացներ հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար։
Պատգամավորը նշեց, որ 2012-ից ընդհուպ մինչև երեկ ադրբեջանական կողմը «Եվրանեսթ» ԽՎ աշխատանքների շրջանակում ամեն կեպ բոյկոտել է այցերը Երևան։ «Իսկ երեկ եկել էին Հայաստան և իրենց բավական ազատ էին զգում։ Նրանց նաև հնարավորություն էր ընձեռվել վարել նստաշրջաններից մեկը, ինչը չէր կարող վրդովմունք չառաջացնել։ Բայց ադրբեջանական պատվիրակության այցը Երևան չէր կարելի թույլ տալ սկզբունքորեն, որպեսզի նրանք ֆոտոներ չանեին՝ դրանք սոցցանցերում տեղադրելով, հետն էլ մեկնաբանություններով, տերմինաբանությամբ, որոնք ընդունված են Ադրբեջանում»,- նշեց Ղազինյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց պատգամավորը, խորհրդարանական ընդդիմությունը որոշում է կայացրել մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Դա, նրա խոսքով, թույլ է տվել պաշտպանել Հայաստանի շահերն այդ հարթակում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.