Քննարկվում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը
Մենք նկատում ենք կովիդի իրավիճակի որոշակի կայունացում: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, մենք գնում ենք կայուն նվազման: Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում շրջանառվում է օմիկրոն շտաբի B1.1 և B1.2 ենթաշտամները: Կարծես դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո:
Այո, ընդհանուր առմամբ, իհարկե, տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միևնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, մենք ունենում ենք նաև ծանր դեպքեր, ունենք մահվան դեպքեր:
65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով արդեն ունենք 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է: Այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 մլն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է է մեծահասակ բնակչության 49,7 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքքցի, որը 40 տոկոս է կազմում: Երրորդ խթանիչ դեղաչափն ստացել է 20 169 քաղաքացի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի հաջորդ շաբաթվանից կգնան մահճակալների կրճատման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նվազման տեմպը շարունակվելու է. հիմա քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ, փակ տարածքներում:
Նախարարն էլ նշեց, թե վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.