Արշակյան․ Բաքվի ու Մոսկվայի ստորագրած հռչակագիրը երկու երկրների սուվերեն հարցն է
Հայաստանն առայժմ ուսումնասիրում է երեկ Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համագործակցության հռչակագիրը, որից հետո կարձագանքի դրան։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի ԺՊ Հակոբ Արշակյանը։
«Դեռ որևէ արձագանք չկա։ Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, որից հետո արձագանքը չի ուշանա»,– ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է նախնական գնահատականին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման փաստաթղթերի ստորագրումը տվյալ երկրների սուվերեն իրավունքն է։
«Յուրաքանչյուր երկրի իրավունքն է իր միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում»,– ասաց Արշակյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՌԴ–ի հետ ևս ունի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։
«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը սուվերեն երկրներ են, և իրենց սուվերեն իրավունքն արտաքին հարաբերություներում կատարում են իրենց շահերից ելնելով։ Հիմա, եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողությամբ ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ, որ պետք չէ գերագնահատել այդ բոլոր իրադարձությունները»,- ասաց Արշակյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.