Последние новости

Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքը։

Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որն իրականացվում էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հյուրընկալվել են ՀՀ ժամանած ադրբեջանցի պատգամավորները։ 25 անձ էր բերման ենթարկվել, այդ թվում` մեկ լրագրող։ Ոստիկանությունն այսօր հայտնել էր, թե այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։

«Երկիր մեդիան» հայտնում է, որ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:

«Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են ոստիկանություն։ Այնտեղ նրան պահել են ավելի քան 4 ժամ»,–նշված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր: Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Հեռուստաընկերությունն իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։

Միաժամանակ, ՀՅԴ ՀԵՄ-ն էլ իր հերթին հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրգործի հարցումը: Նրանք կոչ են անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոստիկանության փետրվարի 22-ի «ակնհայտ ապօրինի գործողություններին»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր` Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ