Կարապետյան․ Երևանում ընդունված հայտարարությունն ակնհայտ հակառուսական է
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի` Երևանում ընդունած հայտարարությունն ակնհայտ հակառուսական է՝ ՌԴ-ն որակվում է որպես ագրեսոր, քննադատվում է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
Նշենք, որ հայտարարության տեքստն արդեն իսկ հրապարակվել է։ Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ կողմ չի քվեարկել հայտարարությանը։
«Այնտեղ խոսվում է Վրաստանի տարածքների «օկուպացիայի և անեքսիայի» մասին, կոչ արվում միավորվել ՌԴ հետագա ռազմական ագրեսիայի դեմ և այլն: Ընդգծվում է տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորությունը և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի, ոչ մի խոսք արցախյան հիմնախնդրի ու չլուծված հարցերի մասին: Ոչ մի խոսք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ այսօր առկա ագրեսիայի մասին»,–գրել է Աննա Կարապետյանը։
Նա հավելել է, որ այս հայտարարությունն ընդունվել է Երևանում, մարմնի կողմից, որում ՀՀ պատվիրակության ղեկավարն ունի հավասար ձայն և վետոյի իրավունք: Իսկ վերջինս, ըստ Աննա Կարապետյանի, նույնիսկ հստակ չի մեկնաբանել` ձեռնպա՞հ է մնացել, թե՞ չի քվեարկել:
«Մի բան պարզ է՝ դեմ չի քվեարկել և վետո չի կիրառել: Նշված փաստը և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին գործընկերներից ոչ մեկը չի էլ փորձում հաշվի նստել Հայաստանի ազգային, պետական շահերի, հայ հանրության հույզերի հետ: Եվ սա գործող իշխանության ձեռագրի ու որդեգրած քաղաքականության ուղղակի արդյունքն է»,–իր խոսքն ամփոփել է Կարապետյանը։
Հավելենք, որ Երևանում ընդունված հայտարարության տեքստում ասվում է, մասնավորապես, որ դատապարտում են «Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի գրավյալ շրջանները որպես անկախ պետություն Ռուսաստանի կողմից ապօրինի ճանաչումը»։
Դա, ըստ հայտարարության, Մինսկի համաձայնությունների համատեքստում միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության աղաղակող խախտում է։
«Կոչ ենք անում մեր կառավարություններին` ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում այս հարցի առնչությամբ արձագանքել միասնական ձևով, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանն անօրինական օկուպացրել է Վրաստանի տարածքների մի մասը։ Սա և Մոլդովայի հանրապետության Մերձդնեստրյան տարածաշրջանում չլուծված հակամարտությունը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում և Եվրոպայում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:34
Армения выразила желание стать членом Шанхайской организации сотрудничества (ШОС). Об этом сообщает МИД Армении.
-
2025-07-03 15:33
Парламент Армении принял проект об объединении общин Хой и Вагаршапат в Армавирской области.
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.