Последние новости

ԴԵՊԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ՝ ՆԱԽԿԻՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տնտեսական պատժամիջոցներն անվանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի վրա ազդելու ամենահզոր լծակներից մեկը՝ Ուկրաինա նրա հիպոթետիկ ներխուժման դեպքում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսի, մենք կպատասխանենք մեր ունեցած ամենահզոր լծակով՝ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներով, քանի որ տնտեսությունը Ռուսաստանի ամենաթույլ օղակն է,- հայտարարել է Ֆոն դեր Լյայենը կիրակի օրը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:- Ֆինանսական պատժամիջոցները կնշանակեն, որ Ռուսաստանը գործնականում կտրված կլինի միջազգային ֆինանսական շուկաներից»։ ԵՀ-ի ղեկավարն անպատասխան է թողել այն հարցը, թե նշանակո՞ւմ է արդյոք դա ՌԴ-ի անջատում SWIFT միջբանկային վճարային համակարգից:

Եվրահանձնաժողովի նախագահի տեղեկատվության համաձայն՝ տնտեսական պատժամիջոցները կվերաբերեն «բոլոր այն ապրանքներին, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման համար», բայց որոնք արտադրվում են եվրոպական երկրների կողմից: Ֆոն դեր Լյայենի խոսքերով, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառմանն աջակցում են նաև արևմտյան գործընկերները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան: Հեռուստաալիքի տվյալներով, ԵՀ ղեկավարը հույս ունի պատժամիջոցների սպառնալիքով հետ պահել Մոսկվային Ուկրաինայի վրա հարձակման հնարավոր ծրագրից, ինչպես նաև խթանել հետագա բանակցությունները:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ազդեցության պատժամիջոցային գործիքը կարող է լրացուցիչ տհաճություններ պատճառել Մոսկվային։ Բայց ակնհայտ է, որ «ԵՄ-ի ունեցած լծակներից ամենահզորը» ներկա իրավիճակում չի կարող արմատապես ազդել ռուսական կողմի դիրքորոշման վրա։ Առաջին հերթին՝ այն պարզ պատճառով, որ Կրեմլում վաղուց ծանոթ են ամեն առիթով ու առանց առիթի տնտեսական պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի հակվածությանը և, համապատասխանաբար, ժամանակ են ունեցել նախապատրաստվելու այդ սցենարին։ Իմիջիայլոց, նման նախապատրաստություն իրոք առկա է։ Օրինակ, հայտնի է, որ ՌԴ-ում աշխատում են բանկային փոխանցումների SWIFT համակարգի այլընտրանք մշակելու ուղղությամբ։ Իսկ այդ համակարգից Ռուսաստանին անջատելու թեմայի շուրջ «SWIFTացատկերը» լոկ խթանում են պաշտպանական մեխանիզմների որոնումը։ Ընդ որում պետք չէ մոռանալ, որ նման պատժամիջոցները հաճախ տնտեսական ոչ պակաս լուրջ հակադարձումով են սպառնում հենց նախաձեռնողներին (պատժամիջոցների)։

Ինչևէ, պարզ է, որ ներկայիս ռազմաքաղաքական ճգնաժամն արդեն վերածվում է գլոբալ տնտեսական ճգնաժամի, որը միայն խորանալու է։ Բայց եթե ճգնաժամի էպիկենտրոնում կողմերը ցավոտ հարվածներ են փոխանակելու, ապա ծայրամասում ճգնաժամային ալիքները կարող են պարզապես կործանարար լինել: Տվյալ դեպքում խոսքը, բնականաբար, Հայաստանի մասին է։ Կասկածից վեր է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը կանգնած է ահռելի մարտահրավերների առջև՝ կապված իր գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ դեմ նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառման հետ։

Թերևս, իմաստ չունի առանձնապես կանգ առնել ռուսական տնտեսության հետ հայկական տնտեսության փոխգործակցության աստիճանի բնութագրման վրա։ Ներկայացնենք ընդամենը մի քանի ցուցանիշ։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անցած տարի ՌԴ տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 30%։ Ընդ որում, այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 20%-ով, ինչը վկայում է առևտրատնտեսական գործընկերության ընդլայնման միտումների մասին։ Նկատենք, որ Հայաստանի մյուս խոշորագույն գործընկերը՝ ԵՄ-ն տվյալ ցուցանիշով անհուսալիորեն հետ է մնում ՌԴ-ից (ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության ընդամենը 18%-ը)։ Միայն այս թվերը բավական են՝ գնահատելու համար ՀՀ տնտեսությանը սպառնացող ռիսկերի աստիճանը ՌԴ տնտեսության մեջ լուրջ խնդիրների դեպքում։ Շեշտենք ևս մեկ անգամ. Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Իսկ ահա մեկ այլ բնութագրիչ. 2021-ին Հայաստան է այցելել 870 հազար զբոսաշրջիկ, որոնցից 350 հազարը՝ ՌԴ քաղաքացիներ։ Դա անցած տարվա տուրիստական ողջ հոսքի 40%-ից ավելին է։ Ըստ էության, միայն ռուսաստանցիների հաշվին ոլորտը սկսեց ոտքի կանգնել 2020-ին աղետալի անկումից հետո։

Նույնիսկ այս մի քանի ցուցանիշների հիման վրա դժվար չէ պատկերացնել, թե հայկական տնտեսությանը ինչպիսի հսկայական հարված կարող է հասցնել հերթական գլոբալ տնտեսական ճգնաժամն ընդհանրապես (որն արձանագրվում է արդեն այսօր) և տնտեսական նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ դեմ։ Այստեղ, ի դեպ, հարկ է նշել, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի տնտեսական ուժգին ճնշման սցենարը բարենպաստ հող է ստեղծում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի տնտեսական էքսպանսիայի համար։

Հասկանալի է, որ ստեղծված, ուղիղն ասենք, բարդագույն իրավիճակում, եթե Հայաստանն ունենար նորմալ կառավարություն, նրա օրակարգի առաջնահերթությունը կդառնար իր դաշնակցի՝ ի դեմս ՌԴ-ի, և հավաքական Արևմուտքի միջև դիմակայության ծայրահեղ սրման հետ կապված տնտեսական անխուսափելի խնդիրները նվազագույնի հասցնելու ծրագրերի մշակումը։ Բայց աշխարհի (և այդ թվում՝ Հայաստանի) համար ճակատագրական այս ժամանակաշրջանում հայկական տնտեսությունը կառավարում է մի նախարարը, որը տնտեսական ակտիվությունը չափում է Երևանի փողոցներում խցանումներով և շատ է սիրում կատակել մակրոտնտեսական ցուցանիշների թեմայով։

Այս համատեքստում չի կարելի չհիշատակել նաև մեկ այլ նախարարի. այն անձնավորությանը, որը նախկինում կառավարում էր տնտեսությունը, իսկ այսօր՝ ֆինանսական ոլորտը։ 2020-ի փետրվարին, երբ աշխարհում սկսվում էր կորոնավիրուսային գլոբալ ճգնաժամը, այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, խորհրդարանում պատասխանելով ճգնաժամի հետևանքներին Հայաստանի պատրաստ լինելու մասին հարցին, հայտարարեց, թե ստեղծված իրավիճակի ազդեցությունը հայկական տնտեսության վրա չնչին կլինի, ուստի իրավիճակի բացասական զարգացման համար A, B, C որևէ ծրագիր կառավարությունը չունի: Ընդամենը մի քանի ամիս անց այդ «չնչին ազդեցությունը» լոքդաունի հանգեցրեց Հայաստանում։

Այսօր Հայաստանը՝ մասնավորապես, և աշխարհն՝ ընդհանրապես, կանգնած են նոր, այդ թվում՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի շեմին։ Մինչդեռ երկիրը շարունակում են ղեկավարել նույն այն կերպարները, որոնք նախկին ճգնաժամի օրինակով ապացուցել են իրենց բացարձակ անգործունակությունը։ Եվ դա հուշում է, որ նոր ճգնաժամից դուրս գալ այս կառավարության պարագայում Հայաստանին դժվար թե հաջողվի…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДОЛГ РАСТЕТ БЫСТРЕЕ ВВП
    2025-06-10 09:38

    Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.

  • ВРЕМЕННОЙ ОКАЗАЛАСЬ ДИВЕРСИФИКАЦИЯ
    2025-06-09 10:17

    Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.

  • УДОВЛЕТВОРЕННЫЕ БЕДНОСТЬЮ
    2025-06-06 09:36

    В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.

  • СОКРУШИТЕЛЬНЫ ДЛЯ КОГО?
    2025-06-05 10:04

    Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ