Հայաստանը կավելացնի էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար:
Հակոբ Վարդանյանը, շնորհավորելով Լազար Կոմյանեսկուին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հետագա հաջողություններ և արդյունավետ աշխատանք ի նպաստ կազմակերպության և անդամ երկրների:
Նախարարի տեղակալը խոսել է նաև էներգետիկ ոլորտում հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ արդյունավետ համագործակցության մասին․ նախատեսվում է մոտակա տարիներն խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել ծավալները:
Որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.