Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել ՀՀ զինված ուժերում
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք նշանակումներ են եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես`
Գոռ Նիկոյանը, նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ էին եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես` Արմեն Հարությունյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Անդրանիկ Մակարյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Արմեն Առուշանյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.