Զելենսկի․ Մենք մենակ ենք մնացել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին:
«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։ Մենք չենք վախենում խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք ։ Եվ որ ամենակարևորն է ՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,–ասել է Զելենսկին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.