Փաշինյան․ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն ԵԱՏՄ տնտեսական մթնոլորտի վրա
Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։ Այսօր այս մասին Նուր–Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը։
«Այս առումով` մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք` իրականացնելով համապատասխան քայլեր»,– ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Նուր–Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը համընկել է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները»,– ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.