Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՊԱՏՄԱԿԱՆ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔԵՐԸ
Նկարի մի կեսը Երևանից է, մյուսը՝ Կիևից։ Իսկ ամբողջության մեջ նկարն այն մասին է, թե ինչ է լինում պետությունների հետ, երբ փողոցից իշխանության են գալիս պատահական մարդիկ։
Այս նկարը ժողովուրդների եվ պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններով շրջապատված՝ 40 մլն բնակչությամբ Ուկրաինան։
Երկուսի ողբերգության հիմքում իրականում անձերը չեն։ Սխալ է ասել, որ միայն Նիկոլը կամ Զելենսկին կործանեցին պետությունները։
Նրանք իշխանության են եկել խոշոր ընտրազանգվածների աջակցությամբ, բայց դա´ էլ ամենակարևորը չէ։ Նրանք կարողացել են պետությունները տանել խոշոր վթարների, որովհետև այդ ժողովուրդները չեն ունեցել լուրջ պետական մտածողությամբ վերնախավեր։
Չի եղել ոչ մի մեխանիզմ, որը դեպի աղետ ճանապարհի որևէ հատվածում կկանգնեցներ նրանց։
Երբ Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստանն է և վերջ», երբ հայտարարում էր, որ «բանակցում է իր նոր կետից», մի 20 հոգի հազիվ Հայաստանում հասկացան ու ահազանգեցին, որ այդ ճանապարհը տանում է պատերազմի։ Կամայական թիվ չեմ ասում, հարկ եղած դեպքում անվանապես կնշեմ. հաստատ ավելին չէին։
Երբ Զելենսկին Բայդենների, ամերիկյան և եվրոպական չինովնիկների դատարկ խոստումների տակ դեպի երազանքների ՆԱՏՕ և հակառուսականության քաղաքականություն էր տանում, ուկրաինական վերնախավը մերի պես ամուլ և դատարկ էր։ Ագրեսիվ անմիտները եղանակ էին ստեղծում, իսկ գրագետ կոնֆորմիստները լռում էին։ Կարծում եմ՝ ծանոթ պատկեր է։
Ուկրաինական պատերազմը ինչ-որ պահի կանգնելու է։ Խնդիրը մնալու է նույնը՝ ձևավորել սոլիդ վերնախավեր, որոնք թույլ չեն տա նոր աղետներ։ Ուկրաինան ուներ հնարավորություններ՝ խուսափելու աղետից, բայց չկարողացավ, Ուկրաինան ունի հնարավորություններ՝ աղետից հետո վերականգնվելու, եթե անի հետևություններ։
Հայաստանը կկարողանա՞ վերականգնվել. շատ դժվար է լինելու։ Բայց առաջին քայլը հետևություններ անելն է, հետո՝ այդ հետևությունների հիման վրա նոր լուրջ քաղաքական հասարակական համակարգեր ստեղծելը։ Հետո արժանապատության և պրագմատիզմի հենքի վրա վերականգնումն է։ Ու մեկ էլ տեսար՝ պատմական խելագարության հերթը հասնի Ադրբեջանին։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.