ՈւԵՖԱ-ն եվրագավաթների բոլոր հանդիպումները կտեղափոխի ՌԴ–ի և Ուկրաինայի տարածքներից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) եվրագավաթների մրցաշարերի բոլոր հանդիպումները կտեղափոխի Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներից, հայտնում է կազմակերպության կայքը։
Նշվում է, որ ակումբները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները ստիպված կլինեն «խաղալ չեզոք դաշտերում մինչև հետագա ծանուցումը»։
Մոսկվայի «Սպարտակը» կխաղա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, նրա մրցակցը հայտնի կլինի այսօր` վիճակահանությունից հետո։ Ուկրաինական ակումբներն ավարտել են պայքարը եվրագավաթների մրցաշարերում։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան կմեկնարկի հունիսին։
Որոշվել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ։
Հանդիպումը նախատեսված է մայիսի 28-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Ի սկզբանե Սանկտ Պետերբուրգում պետք է կայանար 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, սակայն օրերը փոխվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.