ՌԴ ՊՆ․ Կիևն արևմուտքից շրջափակված է
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության արդյունքներն այսօր կեսօրի դրությամբ։ Եվ այսպես`
-Օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտի ստորաբաժանումների հետ Գոստոմելում՝ ապահովելով Կիևի շրջափակումն արևմուտքից։
-Օդանավակայանի գրավման ժամանակ Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների կազմից ավելի քան 200 ազգայնականներ են ոչնչացվել։ ՌԴ ԶՈւ-ն կորուստներ չունի։ Գործողությանը մասնակցել են ավելի քան 200 ռուսական ուղղաթիռներ։ Դեսանտի հաջողությունն ապահովվել է վայրէջքի շրջանում ՀՕՊ-ի ամբողջ համակարգի ճնշմամբ, օդից մարտական գործողությունների շրջանի մեկուսացմամբ ու ռադիոէլեկտրոնային պայքարի ակտիվ գործարկմամբ:
-Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են խնդիրներ կատարել Կիևի և այլ քաղաքների շրջանում: Ռուս զինվորականները Կիևի բնակելի թաղամասերին հարվածներ չեն հասցնի։
-Ուկրաինական ուժերի հաստիքային զորամասերում Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից նախապես ներդրվել են 25-30 հոգանոց ազգայնականների խմբեր, որոնք հատուկ պատրաստություն են անցել:
-ԼԺՀ-ի ստորաբաժանումները Սևերոդոնեցկի ուղղությամբ արագ տեմպերով մինչև 12 կիլոմետր խորությամբ առաջ են գնացել։
-ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը 11 կմ առաջ է գնացել է դեպի Վոլնովախիի ուղղությամբ ազգայնական գումարտակների պաշտպանության խորքը։
-Նախարարությունը հայտնում է, որ ազգայնականները բացահայտում են անհուսալի ուկրաինացի զինվորներին, իսկ զբաղեցրած սահմանագծերից դուրս գալու մասին հրամանատարի որոշման դեպքում գործում են որպես արգելակող ջոկատներ: Առանձին ուղղություններով նրանք իրենց զորամասերի հեռացումը բացառելու համար պայթեցնում են կամուրջները։
-Նշվում է, որ դատաստանի բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ազգայնականները անձնակազմին վախեցնելու համար հաշվեհարդար են տեսել ժամկետային զինծառայողների հետ, որոնք չեն ուզեցել կռվել։ Այդ մասին են վկայում զենքը վայր դրած ուկրաինացի զինվորները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».