Последние новости

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ…

Գեներալները չեն ստել Ռոբերտ Քոչարյանին

«Ես ազատագրել եմ էդ հողերը, հիմա ուզում եմ ստուգեմ, տեսնեմ, թե ոնց եք հանձնել էդ իմ ազատագրած հողերը»,- հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե «ի՞նչ կարգավիճակով եք դուք մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Նախկին հրամանատարին հանձնաժողով է գործուղել ոչ ֆորմալ կոալիցիան, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ռեժիմի պարագլխի հովանու ներքո գործող արտախորհրդարանական ուժերի կոալիցիայի կազմում ընդգրկված է նաև Բաբայանի «Ազատական» կուսակցությունը։ Ընտրություններում պարտվելուց հետո նախկին նախարարը մի քանի հարցազրույց է տվել՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը գեներալներին և ստորադաս հրամանատարական կազմին մեղսագրելու նպատակով։

Հանրային հեռուստաընկերությանը Բաբայանի տված հարցազրույցում դժվար չէր նշմարել գեներալ Մովսես Հակոբյանին հասցեագրված քննադատությունը։ Շատ տհաճ էր լսել Արցախի հերոսներից մեկի հարձակումները Արցախի մեկ այլ հերոսի վրա։ Հայտնի է, որ Հակոբյանը զրկվել է բարեհաճությունից այն բանից հետո, երբ նկատողություն է արել Փաշինյանի կնոջը՝ Ստեփանակերտի հրամանատարական կետում նրա հայտնվելու առնչությամբ։ Աննա Հակոբյանը մարտական գործողությունների թեժ պահին հրամանատարական կետ է մտել Բաբայանի ուղեկցությամբ: Դրանից հետո գեներալ Հակոբյանը անմիջապես հետ կանչվեց Երևան և դե ֆակտո հեռացվեց հրամանատարական կետի աշխատանքին մասնակցելուց։ Կասկածում եմ, թե Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը ճշմարտացի պատասխան տա պատերազմի ամենաթեժ պահին փորձառու գեներալին մարտական գործողությունների ղեկավարումից հեռացնելու պատճառների վերաբերյալ հարցին։

2020թ. նոյեմբերի 19-ին Հակոբյանը հաղորդեց պատերազմի 3-րդ օրը զորքերի համալրումը դադարեցնելու և կամավորներին առաջնագիծ ուղարկելու Փաշինյանը հրամանի մասին: Այդ հայտարարությունը պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։ Նույն օրը գեներալն ասաց բառացիորեն հետևյալը. «Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան պիտի տան այդ գործառույթը չիրականացնելու համար, խոսակցությունը ձայնագրել են»: Կարելի է ենթադրել, որ ավագ սպաները ձայնագրել են Փաշինյանի բոլոր հրամանները, սակայն դժվար թե այդ ձայնագրությունները հասնեն քննիչ հանձնաժողովին։ Տվյալ պահին Հակոբյանին մեղադրանք է առաջադրված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալ հանձնաժողովին։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բաբայանը հայտարարեց, թե նման դեպք չի եղել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաներին արգելված լինի մասնակցել մարտական գործողություններին: Այն մասին, որ նման դեպքերը լիառատ են եղել, հանրությանը տեղեկացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատմելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի օրերին Ստեփանակերտ կատարած այցելության մասին։ Վստահ ենք, գեներալները Քոչարյանին չեն ստել այն առնչությամբ, որ իրենց թույլ չեն տալիս ղեկավարել մարտական գործողությունները։ Իսկ բացի այդ, Բաբայանը կասկածի տակ առավ ավելի վաղ հրապարակված տեղեկությունները Լելե Թեփե բարձունքը գրավելու գործողության մասին, հայտարարելով, թե այդ գործողության զոհերի թիվը ծայրահեղ չափազանցված է։ Այդ գործողության մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է անձամբ Փաշինյանը՝ իրեն վերագրելով բացառապես «համակարգողի» դերը։

Արծրուն Հովհաննիսյանի գործընկերներին տալիք հարցեր չկան

Ոչ ոք չի ժխտում Բաբայանի ավանդը Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, սակայն հետո նրա հրապարակային ելույթներն ու քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո տված հարցազրույցը միանգամայն հիմնավորված կասկածների տեղիք են տալիս:

Մտածող հանրությունը կռահում է, որ հանձնաժողովն ու դրա աշխատանքներին Բաբայանի մասնակցությունը կոչված են ծառայելու մեկ անձնավորության արդարացման գործին: Այդ անձնավորությունն այդպես էլ չկարողացավ միանշանակ հայտարարել, թե համարում է արդյոք իրեն «մեղավոր և պատասխանատու», «միայն պատասխանատու», թե «ոչ միակ մեղավոր»... Դե, հիշում եք «դատողությունների հեղեղը»՝ «թիվ 1 մեղավորի» և «թիվ 1 պատասխանատուի» թեմայով։

Այդ մարդուն տալիք հարցեր այլևս չկան։ Ի՞նչ հարցեր կարող են լինել այն հայտարարությունից հետո, որ ինքը հպարտանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ։ Բաբայանին էլ տալու հարցեր չկան։ Բոլոր նրանց, ովքեր համաձայնել են աշխատել մի հանձնաժողովում, որտեղ որպես փորձագետ խցկվել է Արծրուն Հովհաննիսյանը, հարցեր չկան և չեն կարող լինել ի բնե։

Բաբայանը կրկնեց Փաշինյանի թեզը «վատ օժիտի» մասին, որ իբր ստացել է ներկայիս իշխանությունը, հիշատակեց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին և նրա նախկին խորհրդական, ներկայումս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ու նաև հպարտորեն հայտարարեց. «Ընդդիմությունը մե՛նք ենք», նկատի ունենալով իրեն ու իր կուսակցությանը։ Գեղեցիկ է ասված, բայց թույլ տվեք կասկածել…

Գեներալ Հակոբյանը Անդո Քոչարյանի հանձնաժողով չի գնա, իսկ ինչպե՞ս կվարվեր պաշտպանության նախկին նախարար, կալանավորված գեներալ Դավիթ Տոնոյանը։ Դժվար թե քննիչ հանձնաժողովը կանչի նրան ցուցմունքներ տալու, թեև առանց նրա տրամադրած տեղեկությունների հանձնաժողովի վերջնական եզրակացությունը թերի կլինի։ ԱԺ քննիչ հանձնաժողովը չի կարող հարցաքննել մեղադրյալներին, թեև Տոնոյանը կարող էր հստակեցնել հայտնի վեճը Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Օնիկ Գասպարյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև, որը Փաշինյանի օրինակով հայտարարեց, թե Գասպարյանը մարտական գործողությունների 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմն ու բանակցություններ սկսել:

Պատերազմի դադարեցումը հակասում էր Ալիևի հետ պայմանավորվածություններին

ԱԽ քարտուղարը նույնիսկ ներկայացրեց Անվտանգության խորհրդի այդ նիստի տեսագրությունը, որտեղ տվյալ դրվագը բացակայում է։ Չի բացառվում, որ ձայնագրությունը մոնտաժի են ենթարկել։

Տոնոյանը կարող էր հստակություն մտցնել այդ հարցում, մանավանդ որ Գասպարյանը չէր կարող հնչեցնել տվյալ առաջարկը՝ չհամաձայնեցնելով դա պաշտպանության նախարարի հետ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Գասպարյանի զեկույցը նախապես համաձայնեցված է եղել Տոնոյանի հետ, և դրանում, իրոք, խոսքը վերաբերել է մարտական գործողությունների դադարեցմանը՝ մարդկային ուժի և տարածքների մեծ կորուստներից խուսափելու համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դադարեցումը հակասում էր Ալիևի առջև Փաշինյանի պայմանագրային պարտավորություններին, ուստի ռեժիմի պարագլխի և Անվտանգության խորհրդի քարտուղարի համար ավելի հեշտ էր ասել, թե ոչ մի զեկույց չի եղել։ Ժողովուրդն ուզում է իմանալ, թե ինչո՞ւ պատերազմը չդադարեցրին 4-րդ օրը, ինչո՞ այն չդադարեցրին հոկտեմբերի 19-ին՝ Պուտինի առաջարկով։ Մի՞թե կարծում եք, թե Ա.Քոչարյանի հանձնաժողովը կհաստատի, որ 44-օրյա պատերազմը պայմանավորված բնույթ է կրել։

Որպեսզի 44-օրյա պատերազմի գեներալների պահունակն ամբողջական լինի, ավելացնենք ՌԴ-ում Հայաստանի ներկայիս դեսպան, պաշտպանության նախկին նախարար, գեներալ Վաղարշակ Հարությունյանի կերպարը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Փաշինյանի ռազմական հարցերով խորհրդականի պաշտոնը, իսկ պատերազմից հետո հետ քաշեց հայկական զորքերը Սյունիքից։ Քննիչ հանձնաժողովը պարտավոր է հարցաքննել Հարությունյանին այն խորհուրդների առնչությամբ, որ նա տվել է գերագույն գլխավոր հրամանատարին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Զորքերի հետքաշման վերաբերյալ արդեն կան հենց իր՝ Փաշինյանի ցուցմունքները, նա ասել է, որ զորքերի հետքաշումը տեղի է ունեցել իր հրամանով։ Մի՞թե կարծում եք, թե քննիչ հանձնաժողովը ռիսկ կանի որոշում կայացնել այն մասին, որ Փաշինյանը զավթիչների առջև բացել է Հայաստանի տարածքի դարպասները։

Ժողովուրդն ուզում է իմանալ վերոնշյալ և այլ հարցերի պատասխանները, բայց չի ստանա դրանք այն հանձնաժողովից, որտեղ որպես փորձագետ ներգրավված է Արծրուն Հովհաննիսյանը, որը ստել է ժողովրդին պատերազմի բոլոր 44 օրերին։ Բոլոր գեներալներից Փաշինյանի պահունակում այսօր մնացել են ընդամենը երկուսը. նա, ով հետ քաշեց զորքերը Սյունիքից, և Բաբայանը։ Կապիտուլյանտի պահունակից պակասել է նույնիսկ գեներալ Արշակ Կարապետյանը, որին Փաշինյանը պաշտոնանկ արեց Արցախ այցելելու համար։ Տողերիս հեղինակին չի լքում այն զգացողությունը, որ 1997թ. մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնի առթիվ շքերթն ընդունող Բաբայանը և Անդո Քոչարյանի հանձնաժողովում Արծրունի հետ ուս ուսի աշխատող Բաբայանը երկու տարբեր մարդիկ են…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Армен АШОТЯН: "СЛАБАЯ РОССИЯ В РЕГИОНЕ - ПРИГОВОР АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ"
      2022-10-05 09:04
      2404

      "Даже слабеющее присутствие России в регионе все еще играет роль сдерживающего фактора на фоне готовящегося решающего удара по армянской государственности", - считает зампредседателя РПА Армен АШОТЯН.

    • ЗВЕЗДНЫЙ ЧАС В КАРЬЕРЕ НАМЕСТНИКА
      2022-10-05 08:56
      1962

      Пашинян едет в Прагу Турецкий лидер до того "обеспокоен" нагнетанием ситуации вокруг Украины, что 29 сентября напросился на телефонный разговор с Путиным, чтобы в очередной раз привлечь к себе внимание. 30 сентября 4 области Украины официально вошли в состав РФ. В преддверии предстоящих президентских выборов Эрдоган активно примеряет на себя лавры миротворца, правда, ему мешают греки, которые упорно преследуют в небе над Эгейским морем турецкие военные самолеты. Греция вооружается, Эрдоган до того взбешен этим обстоятельством, что на днях напомнил Афинам резню в Измире, от которой пострадали не только греки, но и армяне.

    • ВЗРОСЛЫЙ ДЯДЯ ЗАХОТЕЛ ВСЕХ ОБМАНУТЬ
      2022-09-30 09:59
      1987

      Тер-Петросян призвал к конструктивному диалогу с преступником "Большая часть оппозиции считает, что, избавившись от Пашиняна, изменит ситуацию, но это не так. Все решения для нас будут плохими, единственный выход - выбрать наименее болезненное, а для этого мы должны узнать необходимую информацию", - заявил Левон Тер-Петросян 26 сентября в эфире Общественного телеканала. К слову напомню, что когда 3 февраля 1998 г. избавились от самого Тер-Петросяна, это резко изменило ситуацию в стране…

    • КТО ВИНОВАТ В ПОРАЖЕНИИ?
      2022-09-29 12:51
      2127

      Про 3-й и 4-й день войны 27 сентября 2020 г. началась азербайджано-турецкая агрессия по всей протяженности линии соприкосновения с Республикой Арцах. На 3-й день, по прямому указу Пашиняна, прекратилось пополнение живой силы на передовой. После завершения боевых действий и подписания трехстороннего заявления, 19 ноября 2020 г. бывший начальник Генштаба ВС РА Герой Арцаха генерал Мовсес Акопян созвал пресс-конференцию и назвал это решение преступным.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ