Последние новости

ՌԴ-ն Հայաստանի ու ևս 15 երկրի հետ ավիաչվերթերի քանակը կավելացնի

Մարտի 14-ից Ռուսաստանը 16 երկրների, այդ թվում Հայաստանի հետ ավելացնում է ավիաչվերթերի քանակը, հայտնումէ ՌԻԱ Նովոստին` հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

Մասնավորապես, Մոսկվա–Երևան երթուղով ավիաչվերթերի քանակը շաբաթական 6-ից դառնալու է մինչև 14 ավիաչվերթ, իսկ Ռուսաստանի այն կետերից, որտեղից վերսկսվել են միջազգային թռիչքները, դեպի Հայաստան շաբաթական 1-ից մինչև 2 չվերթ յուրաքանչյուր երթուղով։

Հայաստանից բացի ավիաչվերթերի ավելացում է սպասվում Ադրբեջանի, Բահրեյնի, Վիետնամի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մալդիվների, Մոնղոլիայի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թաիլանդի, Ուզբեկստանի հետ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ