Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է 4G/LTE/GSM ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾՈՂ NB IOT ՑԱՆՑ՝ «ԻՐԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏ»-Ի ՀԱՄԱՐ

Հայաստանում իրականացվում է «Narrow Band IօT» ցանցի փորձնական գործարկում: Հեռահաղորդակցային ու թվային ծառայությունների առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի գործարկած այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է «Իրերի ինտերնետ»-ի (Internet of Things, կրճատ՝ IoT) համար: «Narrow Band IօT» ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար, հաղորդում է Վիվա-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:  

Ժամանակակից աշխարհում «Իրերի ինտերնետ»-ը IoT»-ն) մարդկանց կենցաղի, հանրային ու գործարար կառավարման անբաժանելի մաս է։ Պարզ լեզվով ասած՝ «IoT»-ն ցանց է, որը միավորում է համացանցի միջոցով իրար միացված սարքեր ու սարքավորումներ, որոնք հավաքագրում և փոխանակում են տեղեկություններ՝ ըստ առաջադրված խնդիրների ու կոնկրետ միջավայրերի։ Տվյալ սարքերն օժտված են սենսորներով ու գործում են ծրագրային ապահովման հիման վրա։ Ջերմաստիճանի սենսորները, խելացի կողպեքները, բարոմետրերը, բժշկական սենսորները, անվտանգության խելացի համակարգերը, ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչները, վիբրացիոն սենսորները, օդի որակի սենսորները. այս բոլոր սարքերն ու սարքավորումները «IoT» էկոհամակարգի մաս են։  

«Narrow Band IoT» տեխնոլոգիան «3GPP»-ի կողմից բջջային ցանցերի համար մշակված «IoT» ստանդարտ է։ «NB-IoT» ցանցը կարող է գործել ինչպես 4G/LTE բջջային ցանցերի սարքավորումների համար, այնպես էլ՝ GSM համակարգի միջոցով:
«
NB-IօT» ցանցի առավելություններն են

1. էներգախնայողություն, ինչն «Իրերի ինտերնետ»-ի հիմնական ցուցանիշներից մեկն է,

2. ցանցի հզորություն. բջջային հիմնական կայանին հազարավոր սարքեր ու սարքավորումներ միացնելու հնարավորություն,

3. սարքավորումների համեմատաբար ցածր գին,

4. ազդանշանի ավելի լավ ներթափանցում՝ թունելներում, ստորգետնյա տեղանքներում կամ գյուղական վայրերում, ինչն ընձեռնում է մեծաթիվ և տարատեսակ սարքեր միացնելու հնարավորություն,

5. «NB-IoT»-ն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում. աշխարհով մեկ ցանցի տարբեր հավելվածներից են օգտվում ձեռնարկությունները ու տնային տնտեսություններ, այնպես էլ՝ անհատներ։ Հանրային ծառայությունների ոլորտը ներառում է դետեկտորներ, աղբամաններ, հաշվիչներ, իսկ արդյունաբերության մեջ լայն տարածում ունեն «խելացի գյուղատնտեսությունը», լոգիստիկայի կառավարումը և մի շարք այլ բնույթի հավելվածներ։

«Իրերի ինտերնետ»-ի համար նախատեսված այս նորարարական «IOT» ցանցի ներդրումը հայաստանյան շուկայում տնտեսվարողների համար գործունեության մեծ հեռանկարներ կբացի և էապես կխթանի մի շարք ոլորտների զարգացումը: Արդյունքում՝ մարդու կենցաղն ու առօրյան է՛լ ավելի հարմարավետ կդառնան։ Բջջային ցանցերի միջոցով գործելու շնորհիվ՝ «NB-IoT» ցանցը ձեռք է բերում կիրառման մեծ հասանելիություն», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ «NB-IoT» ցանցը, աշխատելով բջջային ցանցի միջոցով, կազմակերպություններին հնարավորություն է տալիս բարձրացնելու գործառնությունների արդյունավետությունն ու նվազեցնելու ծախսերը (ներառյալ՝ էլեկտրաէներգիայի), երկար տարածությունների վրա հասանելի դարձնելու ինքնավար բարդ սարքերի կիրառումը, ինչպես նաև տալիս է բազմաթիվ այլ առավելություններ, որոնք կարևոր են թվային դարաշրջանի մարտահրավերների լուծման համար:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЛАГОУСТРОЙСТВО ПЛАТФОРМ ДЛЯ УДОБСТВА ПАССАЖИРОВ
    2025-04-18 14:31

    В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.

  • Артак ЗАКАРЯН: "ОТВЕРГЛИ НАЦИОНАЛЬНОЕ ГОСУДАРСТВО,ПОБЕДЫ, БЕЗОПАСНОСТЬ, ДОСТОИНСТВО..."
    2025-04-18 11:26

    "Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...

  • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ БАНКОМ АРМЕНИИ СРАЗУ В ЧЕТЫРЕХ НОМИНАЦИЯХ ПО ВЕРСИИ GLOBAL BANKING & FINANCE REVIEW
    2025-04-17 16:27

    Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»

  • КНИГА 100-ЛЕТНЕГО АРМЯНСКОГО ВЕТЕРАНА
    2025-04-17 09:10

    По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ