Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ
Հայաստանի իշխանությունները շարունակում են զուտ դիտորդի կարգավիճակով անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իմ համար հետաքրքիր չէ, թե ռուս-ուկրաինական, իսկ, իրականում, ՌԴ-արևմուտք պատերազմում ով ում նկատմամբ սիմպատիա ունի։ Գլխավոր խնդիրը նրանում է, թե մեր մեծ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, կոնկրետ Հայաստանի ու Արցախի, ինչպիսի վարքագծային փոփոխություններ կարձանագրվեն Թուրքիայում և Ադրբեջանում, ի վերջո, սցենարային ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանի ու Արցախի սահմաններին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Նա ընդգծել է՝ ակնհայտ է, որ մեր փոքր տարածաշրջանը ևս իրադարձությունների զգայուն և անկանխատեսելի փուլ է մուտք գործել, որտեղ գործընթացները կարող են սահուն անկայունության շրջան մտնել։
«Մտահոգություն ունեմ, որ Թուրքիան՝ արտաքին միջամտության կամ նույնիսկ դրա բացակայության պայմաններում, նույնիսկ անկախ Ադրբեջանի ցանկությունից, ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ նոր սադրանքների կամ ագրեսիայի կդիմի։
Ուկրաինայում ձգձգվող պատերազմը, սպառազինությունների աննախադեպ մրցավազքն ու տարածաշրջանում ահաբեկչական, ծայրահեղական խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը էականորեն մեծացնում են Հարավային Կովկասում նկատվող անվտանգային սպառնալիքները։
Հայաստանի իշխանությունները շարունակում են զուտ դիտորդի կարգավիճակով, անտարբերություն դրսևորել մեր շուրջը խտացող անվտանգային ռիսկերի նկատմամբ, իսկ սա բարենպաստ իրավիճակ է ստեղծում այն արտաքին խաղացողների համար, ովքեր փորձելու են մեր տարածաշրջանում նոր լարվածության հրահրմամբ հարավից ճակատ բացել ՌԴ-ի դեմ։
Երկիրը պետք է նախապատրաստել պատրաստության համապատասխան աստիճանի, եթե նույնիսկ դա բացառապես մեզ արտաքին ճնշումներից կամ հարվածներից ապահովագրման խնդիր է լուծում։
Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի նոր ճգնաժամի, որի դրսևորումներն արդեն ուրվագծվում են, իսկ դրանց դեմ Հայաստանի ու Արցախի դիմակայության արդյունավետությունից է կախված, թե այս փուլից ինչպիսի կորուստներով դուրս կգանք», - նշել է Տիգրան Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 11:12
Доктор политических наук Александр Семченко прокомментировал Alpha News заявления президента Азербайджана относительно открытия так называемого «Зангезурского коридора», а также обострение отношений между Баку и Москвой.
-
2025-07-23 11:11
Научно-аналитический фонд «Гегард» направил обращение-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антииармянских публикаций, которые были размещены в этих изданиях.
-
2025-07-23 11:08
Представители Ирана, России и Китая договорились продолжить в ближайшие недели консультации по иранской ядерной программе, передает агентство Tasnim.
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.