Последние новости

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ԵՐԿՈՒ ՎԻԼԱՅԵԹ՝ ԲԱՔՎԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ…

Խելագարության ռազմավարություն՝ «տևական խաղաղություն» անվանումով

«1994 թվականին մենք հնարավորություն ունեինք ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ղարաբաղյան շարժման ալիքի վրա եկած իշխանությունը չարեց դա։ Եթե 2016-ի քառօրյա պատերազմը ձգձգվեր, ապա բացառված չէ, որ ճանաչումը տեղի ունենար»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ՝ կարծիք հայտնելով, որ հակամարտության լուծման այն թեզը, թե դա պետք է ընդունելի լինի «Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», արմատներով գալիս է 1992-ից։

Պատգամավորը վկայակոչել է Արեվմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը և Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչումը, հիմնավորելով այն միտքը, որ երկակի ստանդարտներն աշխատում են նրանց դեմ, ովքեր ի վիճակի չեն պաշտպանել սեփական շահերը: Թևանյանն ընդգծել է, որ Ալիևի այցը Մոսկվա թելադրված Էր Պուտինի ցանկությամբ՝ հետ պահելու նրան Հայաստանի և Արցախի դեմ ուղղված արկածախնդրությունից, եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի…

2021թ. նոյեմբերի 15-ին Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ ադրբեջանցիները գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում, նույն օրը նա պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին՝ Արցախ այցելելու համար: Մինչ այդ ռեժիմի պարագլուխն ու իր շրջապատը պնդում էին, թե մայիսի 12-ից ադրբեջանցիները գտնվում են իրենց իսկ տարածքում, իսկ հետո Փաշինյանը վերցրեց ու խոստովանեց խորհրդարանի ամբիոնից, որ զավթիչների հսկողության տակ է գտնվում Հայաստանի տարածքի 41 քառ.կմ: Այդ խոստովանությունից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի կեսերից, նա սկսեց առաջ մղել այն քարոզչաթեզը, թե «2016-ի քառօրյա պատերազմից հետո Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը»։

Զուգահեռաբար շրջանառվում է Ալիևի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության թեզը։ Եթե Փաշինյանը պնդում է, թե Ապրիլյան պատերազմից հետո Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորությունը, ապա դրանից անմիջական հետևություն է բխում, որ խաղաղության պայմանագրով Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում։ Դա հեշտ է հասկանալ՝ համադրելով քարոզչաթեզն ու խաղաղ պայմանագրի տակ ստորագրելու պատրաստակամությունը։

Եթե 2016-ից հետո Փաշինյանի համար Արցախի ապագան հարցեր չէր առաջացնում, ապա ինչո՞ւ նա Ստեփանակերտում հանրահավաքի ամբիոնից արտասանեց Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Եթե, ինչպես պնդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը ողբերգություն է», իսկ Փաշինյանը երրորդ նախագահին է մեղսագրում կարգավորման շուրջ բանակցությունների խափանումը, ապա ինչպե՞ս այդ դեպքում հասկանալ նրա արտահայտությունը բանակցություններն «իր կետից» սկսելու մտադրության մասին: Համաձայնեք, բավական տարօրինակ մտադրություն է մի գործչի պարագայում, որը մեղադրում է իր նախորդին բանակցությունների տապալման և Արցախի անկախության նույնիսկ տեսական հնարավորության խափանման մեջ... Մինչդեռ Վիեննայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները վկայում են այն մասին, որ Քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում բավական ամուր էին, իսկ Ալիևը, ինչպես հայտնի է, գանգատվում էր, որ Մինսկի խմբի համանախագահները կուլիսներում կոչ են անում իրեն ճանաչել Արցախի անկախությունը։

Ազդարարելով խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, Փաշինյանը դժվար թե հաշիվ է տալիս իրեն այդ քայլի բոլոր հետևանքների վերաբերյալ։ Ռեժիմի պարագլուխը տարված է «խաղաղության դարաշրջանը» մոտեցնելու մոլուցքով և պատրաստ է քայլել այդ ուղղությամբ իր հայրենակիցների դիակների վրայով։ Քաղաքական խելագարությունը վարակիչ է։ Մտածող հանրությունը դրանում համոզվեց ԱԺ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի օրինակով։ Այդ հանձնաժողովը Գուրգեն Արսենյանի շուրթերով մերժեց ընդդիմության ներկայացրած փաստաթուղթը Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Հայաստանի խորհրդարանի արձագանքի մասին։ Արսենյանը պատճառաբանեց հանձնաժողովի պահվածքը նրանով, թե իշխանությունը «ունի տևական խաղաղության հաստատմանն ուղղված իր ռազմավարությունը»։

Այլ կերպ ասած, բացահայտ հակահայկական փաստաթղթի վավերացման նկատմամբ խորհրդարանի արձագանքը կարող է շեղել այդ ռազմավարությունից։ Ադրբեջանցիները գրեթե ամեն օր սադրանքներ են կազմակերպում Արցախում, փորձելով հայերի վրա բարդել գնդակոծությունների մեղքը։ Ինքնիշխան Հայաստանի բռնազավթված տարածքներում մնում է մեծ քանակությամբ ծանր սպառազինություն, որը կիրառվել է դիրքային պատերազմի ընթացքում։ Մի՞թե որևէ մեկը կարծում է, թե այդ զինատեսակները հատուկ կառուցված ճանապարհներով զավթիչների դիրքեր են բերվել լոկ մեկանգամյա օգտագործման համար։

Ի՞նչ արժե Փաշինյանի ստորագրությունը:

Այն բանից հետո, երբ Արցախի խորհրդարանն ընդունեց «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, քաղաքագետները սկսեցին խոսել այն մասին, որ հայկական երկրորդ հանրապետությունը կարող է չճանաչել Փաշինյանի ստորագրությունը խաղաղ պայմանագրի տակ:

ԴԱ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԿԱԶԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ ԲԱԶՄԱԾ ՄԱՐԴՈՒ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ Ալիևին պետք է Փաշինյանի ստորագրությունը, որպեսզի ցույց տա աշխարհին, թե Արցախի հարցը փակված է։ Ընդ որում նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվա կատարած այցից հետո չկարողացավ հակառակվել խորհրդարանի կամքին, իսկ գրավյալ տարածքների մասին ընդունված օրենքից հետևում է, որ Արցախի խորհրդարանը կարող է չճանաչել Փաշինյանի ստորագրությունը խաղաղ պայմանագրի տակ։ Այդ խորհրդարանը վարում է կարգավիճակի շուրջ Մինսկի խմբի ձևաչափում բանակցելու և գրավյալ տարածքներն Արցախի Հանրապետությանը վերադարձնելու ուղեգիծ։

Հայտնի է, որ տևական խաղաղությունը՝ Արցախից հրաժարման գնով, բնավ ձեռնտու չէ Ռուսաստանին։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո քաղաքագետներն աներկբա ակնարկում են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը սպառնացող հանգամանքների առկայության դեպքում Մոսկվան կարող է ճանաչել նաև Արցախի անկախությունը։ Չնայած Պուտինի այն հայտնի հայտարարությանը, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախը, տեսականորեն դրա հավանականությունը բացառված չէ, հատկապես այն կանխատեսումների խորապատկերին, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից հետո ռուս-ամերիկյան շահերի բախման նոր թատերաբեմ կարող է դառնալ Հարավային Կովկասը։ Այդ կանխատեսումներն արված են եվրոպացի քաղաքագետների կողմից։ Դրանք հաճախակի դարձան այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը զանգահարեց Ալիևին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 15-ին՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների թեժ պահին, և դա բնավ պատահականություն չէ։ Հավաքական Արևմուտքն անչափ շահագրգռված է, որ վերջնականապես պոկի Ադրբեջանը Ռուսաստանից, ինչի մասին վկայում է Ստոլտենբերգի հայտարարությունը Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին. «Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների երկայնքով, ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման և գազի հուսալի մատակարար լինելու համար»։

Երախտագիտության տարօրինակ դրսևորում է՝ գազի արտահանման առումով Ադրբեջանի սահմանափակ հնարավորությունների խորապատկերին, որը գլխավորապես ուղղված է դեպի Թուրքիա, իսկ Եվրոպային բաժին է ընկնում բավական սահմանափակ քանակ։ Այնպես որ «Եվրոպայի համար գազի հուսալի մատակարար» լինելու վերաբերյալ հաճոյախոսությունն ակնհայտորեն ինչ-որ ենթատեքստ է բովանդակում։ Բացի այդ, Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի թեև հեռացող, բայց դեռևս գլխավոր քարտուղարն է, իսկ գազի մատակարարումը տնտեսական, այլ ոչ թե ռազմական համագործակցության ոլորտից է: Հստակություն մտցրեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Լի Լիցենբերգերը, որը Ստոլտենբերգի հեռախոսազանգից անմիջապես հետո հանդես եկավ հայտարարությամբ, մատնանշելով, որ «Ադրբեջանի դերը մեծ է, քանի որ Ռուսաստանն ապակայունացնում Է իրավիճակն Ուկրաինայի շուրջ՝ կրճատելով գազի մատակարարումները Եվրոպա։ Հետևաբար, շատ կարևոր են գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը»։

Դեսպանի հայտարարության մեջ նշված է, որ «Հարավային գազային միջանցքը հնարավորություն ունի կրկնակի ավելացնել գազի մատակարարումը, ինչը որոշակի ներդրումներ և ժամանակ կպահանջի»: Դեսպանը հիշատակել է նաև «Անդրկասպյան գազատարի» մասին՝ որպես թուրքական գազի մեծ պաշարների ապաշրջափակման և դեպի Եվրոպա դրա մատակարարումների հնարավորության: Տե՛ս, է, որքա՜ն է աճել է Ալիևի պահանջվածությունը. Ստոլտենբերգը զանգում է երախտագիտությամբ, Պուտինը՝ կանչում Մոսկվա…

Փաշինյանը տարված է այն պատրանքով, թե խաղաղության պայմանագրի տակ ստորագրությունն ընդմիշտ կազատի իրեն Արցախ անունով գլխացավանքից։ Իրականում նրա ստորագրությունը մի գրոշ անգամ չարժե, քանզի Հարավային Կովկասի շուրջ քաղաքական մեծ խաղը դեռ նոր է սկսվում, իսկ Փաշինյանը իրական ռեսուրսներ չունի այդ խաղին մասնակցելու համար։ Վարչապետի աթոռին նրա պաշտոնավարումն օրըստօրե մեծացնում է Հայաստանի սուբյեկտայնության և Արցախի վերջնական կորստի վտանգը։ Հարավային Կովկասում Թուրքիայի ճարտարապետությունը հետևյալն է. երկու վիլայեթ՝ Բաքվի և հայկական, առանց 102-րդ ռուսական բազայի, առանց Սյունիքում ռուս սահմանապահների, առանց Արցախում խաղաղապահների: Եթե Ադրբեջանն ամբողջությամբ կուլ տա Արցախը, ապա ռուս խաղաղապահները ստիպված կլինեն լքել տարածաշրջանը։ Թեպետ, եզրակացություններ անելու համար դեռևս վաղ է. մեծ խաղը Հարավային Կովկասում դեռ նոր է սկսվում…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Армен АШОТЯН: "СЛАБАЯ РОССИЯ В РЕГИОНЕ - ПРИГОВОР АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ"
      2022-10-05 09:04
      1553

      "Даже слабеющее присутствие России в регионе все еще играет роль сдерживающего фактора на фоне готовящегося решающего удара по армянской государственности", - считает зампредседателя РПА Армен АШОТЯН.

    • ЗВЕЗДНЫЙ ЧАС В КАРЬЕРЕ НАМЕСТНИКА
      2022-10-05 08:56
      1354

      Пашинян едет в Прагу Турецкий лидер до того "обеспокоен" нагнетанием ситуации вокруг Украины, что 29 сентября напросился на телефонный разговор с Путиным, чтобы в очередной раз привлечь к себе внимание. 30 сентября 4 области Украины официально вошли в состав РФ. В преддверии предстоящих президентских выборов Эрдоган активно примеряет на себя лавры миротворца, правда, ему мешают греки, которые упорно преследуют в небе над Эгейским морем турецкие военные самолеты. Греция вооружается, Эрдоган до того взбешен этим обстоятельством, что на днях напомнил Афинам резню в Измире, от которой пострадали не только греки, но и армяне.

    • ВЗРОСЛЫЙ ДЯДЯ ЗАХОТЕЛ ВСЕХ ОБМАНУТЬ
      2022-09-30 09:59
      1955

      Тер-Петросян призвал к конструктивному диалогу с преступником "Большая часть оппозиции считает, что, избавившись от Пашиняна, изменит ситуацию, но это не так. Все решения для нас будут плохими, единственный выход - выбрать наименее болезненное, а для этого мы должны узнать необходимую информацию", - заявил Левон Тер-Петросян 26 сентября в эфире Общественного телеканала. К слову напомню, что когда 3 февраля 1998 г. избавились от самого Тер-Петросяна, это резко изменило ситуацию в стране…

    • КТО ВИНОВАТ В ПОРАЖЕНИИ?
      2022-09-29 12:51
      2107

      Про 3-й и 4-й день войны 27 сентября 2020 г. началась азербайджано-турецкая агрессия по всей протяженности линии соприкосновения с Республикой Арцах. На 3-й день, по прямому указу Пашиняна, прекратилось пополнение живой силы на передовой. После завершения боевых действий и подписания трехстороннего заявления, 19 ноября 2020 г. бывший начальник Генштаба ВС РА Герой Арцаха генерал Мовсес Акопян созвал пресс-конференцию и назвал это решение преступным.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ