Բորել․ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային
Եվրամիությունը խնդրել է Մադրիդի իր արբանյակային կենտրոնին Ուկրաինային ռուսական զորքերի տեղաշարժի մասին հետախուզական տվյալներ տրամադրել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Եմ երկրները լի են վճռականությամբ հետագայում ևս մեծացնել իրենց երկկողմ ռազմական աջակցությունը Կիևին։
Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ռուսաստանի դեմ, թանկ կարժենան Եվրոպային։
«Բայց մենք պետք է պատրաստ լինենք գին վճարել, այլապես ապագայում մենք ստիպված կլինենք շատ ավելի բարձր գին վճարել։ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն որոշվելու առևտրով», -ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցույց է տալիս, որ Եվրամիության էքզիստենցիալ խնդիրն է նվազեցնել իր կախումը ռուսական նավթից և գազից և անցնել վերականգնվող աղբյուրներին և ջրածնին։
«Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, էներգիան դուրս չի գա հակամարտությունից», — հայտարարել է Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կախում ունենք ռուսական գազից ... և էքզիստենցիալ քաղաքականությունն է նվազեցնել այդ կախվածությունը», - ասել է նա: Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Եվրոպայի համար, որը Ռուսաստանից ներկրում է իր գազի մոտ 40 տոկոսը, այդ անցումը հեշտ չի լինի։
«Շուկաներում մրրկայնություն կլինի, և դա կբարձրացնի գները, և սպառողները կվճարեն դրանք։ Հնարավոր է, որ մենք կարող ենք սուբսիդիաներ սահմանել առավել խոցելի մարդկանց պաշտպանության համար, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործողություններն ու արձագանքները տնտեսական հետևանքներ կունենան, և մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.