Լավրով․ Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար։ Այս մասին Լավրովն ասել է զինաթափման հարցերով համաժողովում ելույթի ժամանակ։
«Կանխատեսելիության բարձրացման, սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար այսօր ակնհայտ է դարձել համատեղ ինտենսիվ աշխատանքի պահանջարկը։ Ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են սպառազինության նկատմամբ վերահսկողության, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։ Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմաշինության ոլորտում վտանգավոր քայլեր իրականացնելուց, որոնք կարող են ընկալվել որպես հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանն ուղղված մորատորիումին։
«Մեր երկիրը միակողմանիորեն պարտավորվել է առաջինը չտեղակայել պայմանագրով (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) սահմանված համակարգերն այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի։ Կոչ ենք անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին», – ասել է Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 15:24
Магнитная буря на Земле продлится как минимум до 3 июня, ее сила будет периодически меняться, сообщает ТАСС со ссылкой на представителя Института прикладной геофизики.
-
2025-06-02 15:21
На улице Алека Манукяна нет парковочных мест из-за визита Никола Пашиняна в Ереванский государственный университет, все места заняты сотрудниками полиции и службы безопасности.
-
2025-06-02 15:18
Белый дом поручил ведомствам приостановить применение новых санкций против Ирана. Инструкции были отправлены на прошлой неделе пресс-секретарем Белого дома Кэролайн Левитт. Как передает Арменпресс, об этом сообщила The Wall Street Journal (WSJ) со ссылкой на источники.
-
2025-06-02 15:14
В Балтийском море стартуют учения НАТО Baltops 2025, сообщил в понедельник Военно-издательский институт (Wojskowy Instytut Wydawniczy, WIW) при Минобороны Польши.