Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԱԽ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Արցախը կարող է լինել անկախ, Հայաստանի կազմում, Ռուսաստանի կազմում, բայց չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Սա, նրա խոսքով, պետք է դառնա Հայաստանի բոլոր քաղաքական շարժումների օրակարգը։
«Շատ կարեվոր է Արցախի հարցում դիրքորոշում ձեվավորելը, մեզնից դա են սպասում։ Հայաստանի քաղաքական կյանքում գործընթացների բացակայությունը ի վնաս Արցախի և Հայաստանի է։
2018-ից մինչև պատերազմ ներքաղաքական օրակարգը միայն քաղաքական խուլիգանություն էր ընդգրկում, իսկ արտաքին քաղաքական օրակարգը՝ ցինիզմ ու տգիտություն։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։
Այսօր քաղաքական կյանքում ոչինչ չի կատարվում, օրակարգը դատարկ է, որևէ զարգացում չկա։ 2021թ․ հունիսի 20-ից հետո Հայաստանը հայտնվեց քաղաքական դատարկության մեջ՝ սակրավորի կարգավիճակում։ Թե երբ կպայթի ականի վրա, միայն Աստծուն է հայտնի:
Պետք է ակտիվորեն արտաքին և ներքին քաղաքական օրակարգ ձևավորել և Հայաստանում իշխանության որակը փոխելու խնդիր դնել։ Դրա համար պետք է փոխել իշխանությունը։ Այսօր բոլոր միջոցներն ընդունելի են։ Մենք տեսնում ենք ինչպես են պետությունները պայքարում իրենց անվտանգության և ինքնիշխանության համար։ Մենք ներսից նույնպես պետք է պատրաստ լինենք պայքարելու։ Դրա համար նախ անհրաժեշտ է ընդդիմության համախմբում և իշխանափոխության օրակարգի ձևավորում։ Հստակ օրակարգ ունեցող միասնական ընդդիմությունը կստանա հասարակության 30-40 տոկոսի աջակցությունը։ Այնուհետև ժամանակավոր կառավարության օրակարգի շուրջ պետք է հավաքել ազգային վերնախավը և ձևավորել ապագայի հայեցակարգ, գնալ ընտրությունների։ Խորհրդարանում ոչ մի պատահական մարդ չպետք է լինի.
Հաջորդ կարևոր խնդիրը ազգային անվտանգության ռազմավարության մշակումն է, Զինված ուժերում բարեփոխումները։ Արմատապես պետք է վերանայվի արտաքին քաղաքականությունը։ Այն միջազգային նորմերը, որոնք ձևավորվել են, ասենք, ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ, արդեն չեն գործում։ Արտաքին քաղաքականության մեջ զգալի մասնաբաժին պետք է տրվի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին։ Անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարի համար վերանայել ամբողջ ծավալը՝ փոխըմբռնման, քաղաքական վստահության և իրատեսության հիման վրա։ Նույնը վերաբերում է Իրանի, Չինաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններին։
Ինչպե՞ս կարելի է ստեղծված իրավիճակում անհասկանալի լռություն պահպանել։ Ինչո՞ւ այլևս չեն խոսոում այն մասին, որ հայ-թուրքական գործընթացն ամենակարևորն է։ Նրանք իրենք են հասկանում, որ այն ապագա չունի։
Այն, ինչ կատարվում է աշխարհում, կունենա լուրջ հետևանքներ, կարող են նոր հակամարտություններ բռնկվել»,- նշեց Զաքարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.