ԱՄՆ-ը փակում Է օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար
ԱՄՆ-ի իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել Է նա: ԱՄՆ-ի օդային տարածքում Ռուսաստանի ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին, ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության կայքում:
Ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, արգելքը կվերաբերի այն բոլոր ինքնաթիռներին, «որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձված, վարձակալված կամ վերահսկվում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից»: «Դա ներառում Է մարդատար և բեռնատար չվերթերը, կանոնավոր և չարտերային չվերթերը, ինչն, ըստ Էության, նշանակում Է ԱՄՆ-ի օդային տարածքը փակվում է Ռուսաստանի բոլոր առևտրային ավիափոխադրողերի և այլ քաղաքացիական օդանավերի համար»,- հավելել են Միացյալ Նահանգների գերատեսչությունում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).