Սուքիասյան (Գռզո). Լրագրողները խայտառակ սխալ են, իսկ Նիկոլը՝ կամային ու խելացի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այդպիսի քաղաքական մտքերը, քաղաքական լրագրողները խայտառակ սխալ են մեր երկրի համար, քանի որ ամեն օր, ամեն ժամ փոշիացնում են հասարակության մտքերը, կարծիքները, ցանկությունները, սերը Հայաստանի հանդեպ։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնավարությունը չի ամրապնդվում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության փոխնախարար դառնալուց հետո:
Նրա խոսքով՝ կեղծ, ֆեյք տեղեկություններ են տարածվում՝ նեղ կուսակցական շահերն առաջ տանելու համար: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախ Հայաստանի ամբողջ 30-ամյա պատմության մեջ երկրի կամային, խելացի քաղաքական գործիչներից մեկն է»,- ընդգծեց Սուքիասյանը։
Պատգամավորը վստահ է, որ բոլոր բացթողումները, որոնք կարող են քանդել պետության հիմքերը, պետք է շտկվեն. «Ուժային կառույցները քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք չունեն»,- պարզաբանեց նա։
Սուքիասյանը վստահեցրեց, որ ինքն առաջնորդվում է պետական շահերով, իսկ նեղ կուսակցական շահերն իր համար անընդունելի են։ «Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա, առանց դրա երկիրը չի կարող զարգանալ, առանց հարևանների հետ լավ հարաբերությունների չի կարող զարգանալ։ Անվտանգության հարցերին շատ մեծ կարևորություն եմ տալիս»,- եզրափակեց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.