ԱՊՀ երկրներում բողոքի տրամադրությունները ակտիվացնելու փորձեր են արվում
ԱՊՀ երկրներում ծայրահեղական կազմակերպությունների կողմից բողոքի տրամադրությունները ակտիվացնելու փորձեր են արվում՝ իրավիճակը ընդհուպ պետական հեղաշրջում ապակայունացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոյում՝ Համագործակցության երկրների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների XV ժողովում կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևի ներկայացրած զեկույցի արդյունքներով:
«Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ Համագործակցության երկրներն այսօր բախվում են նաև մի շարք ներքին մարտահրավերների, որոնք առաջին հերթին կապված են հասարակությանը բողոքի տրամադրություններ ներշնչելու և իրավիճակն ընդհուպ հեղաշրջում ապակայունացնելու նպատակով դրանք օգտագործելու ծայրահեղական կազմակերպությունների փորձերի հետ,- հայտնել են կենտրոնում,- Դրա օրինակն են հունվարյան իրադարձությունները Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ արմատականները փորձեցին օգտվել ժողովրդի դժգոհությունից»։
Միևնույն ժամանակ, Հակաահաբեկչական կենտրոնը կանխատեսում է տեղեկատվական տարածքում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հետագա աճ՝ ներառյալ քարոզչությունը, հավաքագրումը և դրամահավաքը, ինչպես նաև ապատեղեկատվության օգտագործումը։
Սիսոևը նաև նշել է Համագործակցության երկրների սահմաններին աշխարհում իրավիճակի սրման պատճառով աճող լարվածությունը։
Հակաահաբեկչական կենտրոնը կանխատեսում է Աֆղանստանում հակաթալիբական դիմադրության աճ և զենքի, թմրանյութերի ու մարդկանց առևտրի շուկաների վերաձևում։
«Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում իրավիճակը Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում անկայուն կմնա։ Դրա հնարավոր սրման համար կան մի շարք նախադրյալներ, այդ թվում՝ հումանիտար ճգնաժամի սրումը, հակաթալիբական դիմադրության ուժեղացումը, «Թալիբան»-ի և այլ ահաբեկչական խմբերի միջև աճող առճակատումը, զենքի, թմրանյութերի և մարդկանց առևտրի հանցավոր շուկաների վերաձևումը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).