ՄԻՊ Գրիգորյանը շրջանցեց Փաշինյանի ԱԺ-ում խոսելաոճի վերաբերյալ հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվտանգային հարցերում մարդու իրավունքների մոտեցումներն ամրապնդելու հետևողական աշխատանքը պետք է շարունակվի: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
«Դրան գումարած պատերազմի հետևանքով հումանիտար հետևանքներ վերացման ընթացքում գերիների, պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի, հայրենադարձման հետ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված խախտումները միջազգային կառույցներին ներկայացնեռլու հարցերն են լինելու իմ ուղենշում: Երկրորդ մեծ խումբը ատելության խոսքի հետ կապված լուծումներ գտնելն է՝ օգտագործելով ՄԻՊ-ի յուրահատուկ մանդատը:
Ատելության խոսքի հետ կապված երկրորդ կարևոր ենթաշերտը ադրբեջանական և թուրքական իշխանությունների կողմից հայատյացության քարոզի, քաղաքականությաւն ապացույցները, փաստերը հավաքելը, հիմնավորելը և միջազգային իրավասու մարմիններին ներկայացնելն է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ձայնը բարձրացրել էր պատգամավորների վրա, մատ էր թափ տալիս, խոստանում էր էլի բաներ թափ տալ, ՄԻՊ-ը փորձե՞լ է իր գործիքակազմն օգտագործել, որ նա նման պահվածքով հանդես չգա, Գրիգորյանն ասաց. «Ընդհանրապես, մեր երկրում և ԱԺ-ում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը: Երկուստեք քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում: Ես ինքս առաջարկել եմ և ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաև քննարկումներ ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որ մենք սահմանենք, օրինակ, կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված: Այս առումով մենք հսկայական գործ ունենք անելու: Մենք ԱԺ-ում ունենք ծայրահեղ բևեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.