Ի՞նչ պետք է իմանան Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները
Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները պետք է ձեռք բերեն հանրային ծառայությունների համարանիշ և գրանցվեն Workpermit հարթակում՝ վերբեռնելով աշխատանքային պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է
1. Մուտք գործել workpermit.am/am կայք։
2. Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։
3. Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։
4. Լրացնել բացված ձևում առկա դաշտերը և հաստատել։
Նշվում է, որ ՀՀ–ում հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային անձնագրային բաժանմունք։ Խորհուրդ է տրվում միաժամանակ իրականացնել նաև բնակության վայրում հաշվառումը` հետագա գործընթացների հարթ կազմակերպման նպատակով։
ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին(ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել հարթակի իրենց օգտահաշվում։
Շեշտվում է, որ և՛ ԵԱՏՄ քաղաքացուն, և՛ նրա ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.