ՄԻԵԴ-ը չի քննի Հայաստանի և Ադրբեջանի գանգատները
Եվրադատարանը չի քննի 2014-ին գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով 2021-ին կայացրած վճռի դեմ Հայաստանի և Ադրբեջանի գանգատները, հայտնում է 1lurer.am-ը:
ՄԻԵԴ-ը բողոքը վարույթ չի ընդունել: Այդ գործերով վճիռները արդեն ենթակա են կատարման: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին փոխհատուցել 40-հազարական եվրո, նաև իրականացնել նախաքննություն՝ գործընթացում տուժողների իրավահաջորդների ներգրավվամբ:
Վճռով պետք է բացահայտվեն մեղավորները ու պատասխանատվության ենթարկվեն: Նոյեմբերի 4-ին դատարանը վճիռ էր կայացրել ընդդեմ Ադրբեջանի, բավարարել հայկական կողմի բողոքը՝ ճանաչելով Խոջոյանի և Պետրոսյանի՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները: Հայկական կողմը գանգատ էր ներկայացրել Մեծ պալատ՝ վիճարկելու խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման փաստը:
77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր, այնուհետև վերադարձվել, կարճ ժամանակ անց մահացել էր: Նա ենթարկվել էր բռնության, նրան ներարկել էին հոգեմետ դեղեր, դիզվառելիք:
Գերությունից մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե իբր Կարեն Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարությունից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.