ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուկրաինական ճգնաժամի էսկալացիա են կանխատեսում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ իր միջուկային ուժերի պատրաստականության մակարդակը բարձրացնելու մասին, «շատ անսովոր» էր։ Այս մասին օրենսդիրներին ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը` նշելով, որ դա ավելի լավ է որպես ուղերձ ընկալել, այլ ոչ թե որպես Միացյալ Նահանգներին ուղղված անմիջական սպառնալիք, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ դա «արդյունավետ ուղերձ» էր՝ փորձելով հետ պահել ՆԱՏՕ-ին ուկրաինական հակամարտությանը միջամտելուց։ «Դա նրա հիմնական նպատակն էր»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում: Հեյնսը նաև նշել է, որ ռուսական ռազմավարական ուժերը «բարձր պատրաստականության» վիճակի բերելու մասին Ռուսաստանի հայտարարությունը չի վերաբերում «տեխնիկական տերմինին, ինչպես մենք դա հասկանում ենք նրանց համակարգում»: Նա նշել է, որ հետախուզական հանրությունը ուշադիր հետևել է Ռուսաստանի ցանկացած ռազմավարական քայլին, սակայն «այս փուլում մենք չենք տեսնում ոչինչ, որը ցույց կտար, որ նա անում է ինչ-որ այլ բան, քան մենք տեսել ենք անցյալում»:
«Մեր վերլուծաբանները կարծում են, որ դժվար թե Պուտինին անհաջողությունները կանգնեցնեն, և նա կարող է էսկալացիայի գնալ»,- ասել է նա: Այսքան բարձր լարվածության դեպքում միշտ «չկանխամտածված էսկալացիայի» հավանականություն կա»,- ասել է Հեյնսը:
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը համաձայնել է, որ Ռուսաստանը դժվար թե նահանջի: «Կարծում եմ՝ Պուտինն այժմ զայրացած և վրդովված է։ Նա, հավանաբար, կկրկնապատկի խաղադրույքը և կփորձի ջախջախել ուկրաինական բանակը՝ ուշադրություն չդարձնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվին»,- ասել է Բերնսը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանակում Ուկրաինայի հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.