Գյուղապետ․ Խաղողի այգիները, ցորենի դաշտերը հակառակորդի տեսադաշտում են, չենք կարող աշխատել
Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այսօր՝ մարտի 9-ին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ և արձակել 4 ական։
«Ավելի քան 15 գյուղացի էր աշխատում դաշտերում ու խաղողի այգիներում։ Հակառակորդը 2 ականն արձակել էր պարարտանյութ ցանողների ուղղությամբ, 2-ն էլ՝ խաղողի այգիների ուղղությամբ։ Հակառակորդի դիրքի և մեր այգիների միջև հեռավորությունը 200-ից 400 մետր է։ Տուժողներ չեն եղել, բայց խաղողի այգիները վնասվել են»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խնուշինակի վարչական ղեկավար Կամո Մուրսալյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն առաջին անգամ է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ կրակոցներ արձակել։ Ըստ Կամո Մուրսալյանի՝ Խնուշինակը թշնամու դիրքերից օդային սահմանով հեռու է 2,5 կմ։ «Ադրբեջանի դիրքերը բարձր են, մենք էլ փոսում ենք, դիտարկվում ենք»,- ընդգծեց նա։
Դեպքի մասին Կամո Մուրսալյանը տեղեկացրել է իր վերադասին և ռուս խաղաղապահներին։ «Գյուղում խուճապային տրամադրություններ չկան, բայց ամեն դեպքում մտահոգիչ է։ Գյուղում 130 ընտանիք կա, բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Եթե կրակոցներն էսպես շարունակվեն, խաղողի այգիներում, ցորենի դաշտերում, որոնք իրենց տեսադաշտում են, չենք կարողանա աշխատել, կորուստներ ենք ունենալու»,- նշեց Խնուշինակի վարչական ղեկավարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.