Последние новости

Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը մեկուկես ժամ տևեց։

Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասաց, որ չհաջողվեց հրադադարի մասին պայմանավորվածության հասնել։ Նա ասաց, որ բանակցությունները բարդ էին։

Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելեց, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։

Նշենք, որ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ