Последние новости

ԴԺՀ զորքերը վերցրել են Վոլնովախա քաղաքը. ՌԴ ՊՆ–ի նոր ամփոփագիրը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը գրավել են Վոլնովախա քաղաքը։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Գեներալի խոսքով՝ նրանք վերահսկողության տակ են վերցրել նաև Օլգինկա, Վելիկա–Անադոլ, Զելյոնի Գայ բնակավայրերը, առաջ են գնացել 6 կիլոմետր։

Կոնաշենկովն ընդգծել է, որ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլում, ընդհանուր առաջխաղացումը արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից կազմել է մինչև 800 մետր:

Ներկայացնելով հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալները՝ գեներալը հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, դուրս են եկել Պետրովսկոյե–Եվգենովկա–Օկտյաբրսկայա բնագիծ: Առաջխաղացումը կազմել է 17 կիլոմետր։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, ռուսական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ԶՈւ երեք ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5 «Բայրաքթար»։

Բանակային և օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի ևս 107 օբյեկտ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ