Զելենսկին՝ ԵՄ առաջնորդների որոշման մասին. դա այն չէ, ինչ մենք սպասում էինք
Դա այն չէ, ինչ մենք սպասում էինք։ Այսպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԵՄ առաջնորդների որոշումը՝ կապված Ուկրաինայի անդամակցության հեռանկարների հետ, հաղորդում է УНИАН-ը։
«Երեկ տեղի ունեցավ ԵՄ երկրների առաջնորդների շատ կարևոր հանդիպումը՝ երկար, առարկայական։ Մենք գիտենք, թե ինչ են քննարկել այս հանդիպմանը բոլոր ղեկավարները, գիտենք, թե ովքեր են մեզ աջակցել, ովքեր են լռել, ովքեր են փորձել այդ ձևակերպումները դեռևս անբավարար դարձնել Ուկրաինայի, Եվրոպայի և մեր ընդհանուր ազատության համար։ Ինչպե՞ս ենք գնահատում ընդունված որոշումը։ Շատ պարզ։ Պետք է ավելի ուժեղ լինել։ Սա այն չէ, ինչ մենք սպասում էինք»,- ասել է Զելենսկին։
Նշենք, որ Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ մասնակիցները համաձայնության չեն եկել Ուկրաինայի ընդունման արագացված ընթացակարգի շուրջ։
Նրանք պայմանավորվել են աջակցել Ուկրաինայից փախստականներին և մեծացնել Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշումը։ ԵՄ երկրները նաև խոստացել են պատերազմի ավարտից հետո աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը։
«Ուկրաինան պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի գնահատականը կարող է երկար տևել։ Այս մասին ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։ «ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա։ Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան երկար սպասել են անդամակցության գործընթացին»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.