Պեսկով․ Պուտինը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա
Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում Ռուսաստանի նախագահը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքները, այդ թվում Կիևը՝ այնտեղ զենքի առկայության պատճառով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու համար ունի անհրաժեշտ ներուժ, այլ երկրներին չի դիմել ռազմական օգնության համար։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ զինված ուժերը չեն բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ վերցնելը՝ միաժամանակ ապահովելով բնակչության առավելագույն անվտանգությունը։
Կրեմլը չի հայտնել հատուկ գործողության ավարտի ժամկետը։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ Ռուսաստանի բոլոր ծրագրերը կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում։
Մեկնաբանելով այսօր Դոնեցկի հրթիռակոծությունը՝ Պեսկովն ասել է, որ հարձակումն իրականացվել է խաղաղ բնակչության վրա։
«Այսօր շատ ողբերգական լուր եկավ Դոնեցկից, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի արձակված հրթիռից ավելի քան 20 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ուկրաինան, ըստ երևույթին, գործում է արտերկրի իր տերերի հուշումներով և մեթոդներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.