«Ազատագրական շարժում»․ Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ
Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, պայթեցրել է Արցախ մտնող գազատարը և ականապատել դրա շրջակայքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատագրական շարժումը»:
Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախի և Հայաստանի առաջնագծի երկայնքով թշնամին զորքերի կուտակումներ է անում՝ սպառնալով հայկական պետականության անվտանգությանը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման նոր 5 նախապայմանների մասին։
Այս ամբողջ սպառնալիքների ֆոնին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատնված է անգործության, որի մեջ մենք հանցավոր միտում ենք տեսնում։ 2020-ի պատերազմի ցավոտ օրինակը աչքի առաջ ունենալով՝ Ազատագրական շարժումը իր պարտքն է համարում զգուշացնել հայ հանրությանը, որ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը։
Ազատագրական շարժումը կարևոր է համարում համազգային ուժերի մոբիլիզացումը և ազգային միասնականություն ապահովելը՝ նոր կորուստներից խուսափելու և կրկին դավաճանություն թույլ չտալու համար։ Մենք հայ ազգին կոչ ենք անում թույլ չտալ հերթական գործարք թշնամու հետ, ինչը հանգեցնելու է նոր տարածքների կորստի և նոր զոհերի։
Մենք շարունակում ենք ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով՝ հանուն ազգային միասնության և հանուն հայկական պետականության, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.