Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՍՐԱՆՔ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՈՐՊԵՍ ՔՑՈՂ, ԱՆՍԿԶԲՈՒՆՔ, ԱՆԿԱՐՈՂ ՈՒ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՄԻԱՎՈՐ: ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ Է
Չինաստանի և Ռուսաստանի միջև 2022թ. փետրվարի 4-ին ստորագրաված համատեղ հայտարարությունը և փետրվարի 24-ին, Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիան միմյանց փոխլրացնող աշխարհաքաղաքական գործոններ են: Կարելի է ասել, որ դրանով սկիզբ է դրվել 1991թ.-ից կառուցվող և գործող աշխարհակարգի փոփոխությանը: Ռուս-չինական համատեղ հայտարարությունը՝ միջազգային փորձագիտական շրջանակներում, հիմնականում մեկնաբանվեց որպես “նոր ժամանակաշրջանի, ուժերի նոր դասավորվածության, նոր աշխարհակարգի” սկիզբ: Իսկ ուկրաինական պատերազմն ըստ էության, նաև այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի կառուցած հակառուսական օղակն աստիճանաբար վերածվում չեզոք գոտու: Դա անշուշտ պատճառ կհանդիսանա հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ դերակատարման, ինչպես նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման համար:
Մոտ ապագայում ուկրաինական ռազմական գործողությունները կավարտվեն ամենայն հավանականությամբ ռուսական կողմի պայմաններով, և կսկսվի հետևանքների կարգավորման քաղաքական վերադասավորումների տևական ժամանակահատվածը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում, աշխարհում կարելի է ասել խոշոր իրարանցում է տեղի ունեցել, որոնց “հում” փաստերն արդեն իսկ թույլ են տալիս ապագայի համար որոշ վերլուծություններ անել:
1. 1999թ-ից սկսված ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստան (ՆԱՏՕ-ի անդամությունը 16-ից դարձել էր 30) կարելի է ասել ավարտվեց: Ուկրաինայի և Վրաստանի անդամությունը գրեթե անհնար է: Ավելին՝ արևելաեվրոպական և մերձբալթյան որոշ երկրներ, ապագայում իրենց անդամությունը ՆԱՏՕ-ում կշարունակեն բացառապես քաղաքական մակարդակով:
2. Դեռևս 2021թ. նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներսում համակարգված գործողությունների բացակայության և կառույցի “ուղեղի մահվան” մասին: Այն ակնհայտ դարձավ նաև ուկրաինական ճգնաժամի ընթացքում, ինչը հետագայում կարող է հանգեցնել դաշինքի կազմի, կառուցվածքի և խնդիրների վերանայմանը:
3. Գերմանիան և Ֆրանսիան ձգտելու են ԵՄ-ն դարձնել նոր աշխարհակարգի տնտեսական և քաղաքական կարևոր կենտրոն: Դա իհարկե հնարավոր է իրականացնել եվրոպական բանակի ստեղծման և ԱՄՆ-ից քաղաքական լիակատար ինքնուրույնության ձեռքբերման միջոցով:
4. Եվրոպական անվտանգության կառուցման ամերիկյան մոդելը (Հարավսլավիան՝ ութ մասի բաժանելով) կարծես թե ավարտվելու է: Այդ պարագայում, եվրոպական նոր անվտանգությունը կախված է լինելու Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
5. ԵՄ-ն և Հնդկաստանը Ռուսաստանի դեմ ինտեգրելու ԱՄՆ փորձերը կարծես թե չեն հաջողվում, և ապագայում ԵՄ-ն ու Հնդկաստանը ձգտելու են հանդես գալ որպես ինքնուրույն միավորներ:
6. Հաշվի առնելով վերջին տարիներին միջազգային իրավունքի և ուժերի հավասարակշռության փոփոխությունները՝ վերանայման կենթարկվի նաև ՄԱԿ-ի կառուցվածքը: Ի հայտ կգան համաշխարհային կարգավորման նոր սխեմաներ: Հնարավոր է, որ համալրվի նաև ՄԱԿ-ի անվտանգության Մշտական Խորհրդի կազմը:
7. Նոր աշխարհակարգը կստիպի, որ G7-ն իր գերակա դիրքերը զիջի G20-ին, իսկ համաշխարհային կառավարման լիբերալիզմի մոդելները փոխարինվեն նոր աշխարհակարգի սահմանվելիք կանոններով:
8. Տնտեսության միաբևեռ մոդելը կփոխարինվի բազմաբևեռ մոդելով: Հին աշխարհակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպեսիք են միացյալ տարադրամը (դոլար), միացյալ բանկը (համաշխարհային բանկ), Միացյալ ֆինանսական հաստատությունը (արժույթի միջազգային հիմնադրամ), միացյալ բանկային համակարգը (SWIFT), կարող են փոփոխվել, երբ այդ ինստիտուտների ներսում ձևավորվեն նոր այլընտրանքային կենտրոններ ու պահանջներ:
9. Միջազգային առևտրային իրավունքում կվերանայվի նաև Ատլանտիկայի դերը, ինչը նշանակում է, որ նոր աշխարհակարգը փոփոխությունների կարող է ենթարկել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Աշխարհն արագ փոփոխվում է, ու ցավն այն է, որ մենք, որպես պետություն, այդ փոփոխվող աշխարհին զուգընթաց կուտակել ենք ահռելի կորուստներ, պրոբլեմներ, սպառնալիքներ ու նոր մարտահրավերներ: Հիմա արդեն պետք է մտածենք, հասկանանք ու գործենք՝ մեր տեղը, դերը, անվտանգ ու կայուն զարգացման մեխանիզմները գտնելու համար: Ակնհայտ է, որ տգետ ու կապիտուլյացված կառավարության հետ մենք չենք ունենալու որևէ կայուն ու անվտանգ հեռանկար: Սրանք աշխարհում արդեն հայտնի են որպես քցող, անսկզբունք, անկարող ու անվստահելի միավոր: Որոշումը հայ ժողովրդին է:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:58
Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 10:00
Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-16 09:28
Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.